Ամերիկացի քաղաքական գործիչ, Մինեսոտայի նահանգապետ Ջեսսի Վենտուրան Russia Today-ին տված հարցազրույցում ասել է, որ եթե երկրի պետպարտքը, որը վերջերս հատել է 16 տրիլիոն դոլարի նշագիծը, բաժանվի բոլոր քաղաքացիների վրա, այդ թվում՝ երեխաների, ապա ԱՄՆ յուրաքանչյուր բնակչի հաշվով պարտքը կազմում է 51 հազար դոլար:
«Մենք խրվել ենք պարտքերի մեջ: Այսօր ԱՄՆ-ում ծնվող երեխան արդեն 50 հազար դոլարի պարտք ունի: Ինչպե՞ս կարող եք մեզ անվանել աշխարհի ամենահարուստ երկիրը, եթե մենք գումար չունենք»,- ասել է նա:
Վենտուրան, ով մտադիր է առաջադրվել 2016-ի նախագահական ընտրություններում, կարծում է, որ երկրի իշխանությունները պետք է երկու քայլ կատարեն՝ լուծելու մշտապես աճող պետպարտքի խնդիրը. դադարեն օգնել այլ երկրներին և կրճատեն ռազմական ծախսերը:
Ներկայում երկրի ամենամեծ վարկատուներն են Ճապոնիան և Չինաստանը:
Պետպարտքի վերին թույլատրելի շեմը սահմանել է ԱՄՆ Կոնգրեսը՝ 1939 թվականին: 2001 թվականից ի վեր կոնգրեսականները, ովքեր ունեն պետպարտքի «առաստաղը» բարձրացնելու իրավունք, դա արել են 15 անգամ:









































