Իրանը մտադիր չէ հրաժարվել ուրանի հարստացումից: Հանրային հեռուստաալիքի եթերում այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռուհանին, փոխանցում է rus.ruvr.ru-ն:
«Ժողովրդի իրավունքները և սահմանները, որոնք գծել է գերագույն առաջնորդը, կպահպանվեն: Մենք ուրան ենք հարստացնում այսօր և դա կանենք վաղը: Դա մեր կարմիր գիծն է»,- ասել է Ռուհանին:
Դրա ետ մեկտեղ նա հավաստիացրել է, որ Թեհրանը «կշարունակի բանակցությունները մինչև լիարժեք համաձայնության հասնելը»,- փոխանցում է ITAR TASS-ը:
Նախագահն Իրանի հեռուստաեթերում ամփոփել է կառավարության աշխատանքն իր պաշտոնավարման առաջին 100 օրում:











































