Թուրքիայի Անթալիա քաղաքում մեկնարկել է շախմատի Աշխարհի թիմային առաջնությունը:
Հայաստանի հավաքականն առաջին տուրի շրջանակներում մրցեց Ռուսաստանի ընտրանու հետ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, առաջին 3 պարտիաներն ավարտվել էին խաղաղ ելքով: Ոչ-ոքի էր արձանագրվել Լևոն Արոնյան – Վլադիմիր Կրամնիկ, Սերգեյ Մովսեսյան – Սերգեյ Կարյակին և Գաբրիել Սարգսյան – Յան Նեպոմնյաշնի պարտիաներում:
Ահա և խաղաղ դաշն կնքվեց նաև Վլադիմիր Հակոբյան – Ալեքսանդր Գրիշչուկ մրցավեճում, որում հայ շախմատիստը հանդես էր գալիս սև խաղաքարերով:
Այսպիսով, այս հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 2-2 հաշվով:









































