Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսն առաջին անգամ պատմել է իր ընկերոջ՝ Դևիդ Լուկադոյի հանդեպ տածած զգացմունքների մասին:
Փոփ-աստղը, ով երկար ժամանակ չի մեկնաբանել փոքր իրավաբանական գրասենյակի փաստաբանի հետ իր սիրավեպը, հրապարակավ խոստովանել է, որ սիրում է իր ընկերոջը: Բրիթնիի խոսքերով՝ Դևիդը հասարակ տղա է, ում հետ նա իրեն թեթև և հարմարավետ է զգում:
«Այո, ես սիրահարված եմ,- ժպտալով ասում է Բրիթնին,- Ինձ դուր է գալիս, որ Դևիդը երկրային և հասարակ տղա է: Ես շատ եմ սիրում նրան: Նա շատ ուրախ և դրական մարդ է, սիրում է կյանքը, և ես ինձ նրա հետ շատ լավ եմ զգում»:
Երգչուհին հաստատել է բազմաթիվ լուրերն այն մասին, որ նրա հայրը՝ Ջեյմի Սփիրսը, «ստուգել» է Դևիդին: «Հայրս… այո, նա այդ հարցերում մի քիչ տարօրինակ է: Նա զրուցել է Դևիդի հետ, երբ մենք նոր էինք սկսել հանդիպել»,- ասել է երգչուհին:
Այս մասին գրում է viva.ua-ն:










































