Saturday, 20 06 2026
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը

Ռուսական ռուբլու գահավիժումը կարող է կործանարար լինել Հայաստանի տնտեսության համար

Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ սահմանած հերթական պատժամիջոցների արդյունքում այդ երկրի արժույթն անցած երկու օրերին՝ ապրիլի 9-ին և 10-ին մոտ 5 դրամով արժեզրկվեց: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամպի վարչակազմը ռուսաստանցի 38 գործարարների և 15 ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել: Օրինակ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր օլիգարխ Օլեգ Դերիպասկայի և նրան պատկանող 12 ընկերությունների, այդ թվում նաև «Ռուսալի» կամ «Սուրգութնավթագազ» ընկերության ու դրա գլխավոր տնօրեն Վլադիմիր Բոգդանովի նկատմամբ:

Եվ ՌԴ ֆոնդային բորսայում սկսել է կտրուկ արժեզրկվել որոշ ընկերությունների արժեթղթերը, քանի որ դրանց սեփականատերերը ցանկանում են շուտ ազատվել դրանցից: Միայն ապրիլի 9-ին 9-10 տոկոսով ընկել է այն ընկերությունների արժեթղթերի գինը, որոնց սեփականատերերի նկատմամբ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել: Առավել մեծ՝ 26․7 տոկոսի անկում են գրանցել նույն «Ռոսալի» բաժնետոմսերը: 7 տոկոսով ընկել է ԱԼՌՈՍԱ-ի, 6․8 տոկոսով՝ «Սբերբանկ»-ի, 6․7 տոկոսով՝ «ՎՏԲ բանկ»-ի և այլ ընկերությունների արժեթղթերի գինը: Կամ «Լուկոյլ» ընկերության ղեկավար Վագիթ Ալեքպերովն այդ մեկ օրում կորցրել է 1․37 մլրդ դոլար, «Նորնիկել»-ի գլխավոր տնօրեն Վլադիմիր Պոտանինի կարողությունը նվազել է 2.25 մլրդ դոլարով և այլն: Ընդհանրապես ՌԴ ամենահարուստ մարդիկ միայն ապրիլի 9-ին ավելի քան 16 մլրդ դոլար են կորցրել: «Ռուսալը» նաև զգուշացրել է, որ նոր պատժամիջոցները կարող են հանգեցնել տեխնիկական դեֆոլտների: ՌԴ կառավարությունը պատժամիջոցների տակ գտնվող և կորուստներ կրած ընկերություններին աջակցություն ցուցաբերելու մեխանիզմներ է մշակում: Բայց եթե ռուսական ընկերությունների սեփականատերերը սկսել են ազատվել իրենց բաժնեմասերից, դա նշանակում է, որ ռուբլու նկատմամբ պահանջարկն է ընկնում:

Իհարկե, ՌԴ ղեկավարությունը փորձում է երկրում տիրող խուճապը մեղմել, չէ որ նման իրավիճակը էլ ավելի է խորացնում ճգնաժամը: Իսկ Վ. Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ այդ իրավիճակն ավելի շատ «էմոցիոնալ արձագանքով» է պայմանավորված և հույս է հայտնել, որ հետագայում ճշգրտումներ կլինեն, բայց ռուբլու փոխարժեքը, ինչպես դոլարի, այդպես էլ եվրոյի նկատմամբ շարունակում է անկում ապրել: Ապրիլի 10-ին դոլարի փոխարժեքը գերազանցել է 63 ռուբլու սահմանը, իսկ եվրոն բարձրացել է մինչեւ 78 ռուբլի: Նշենք նաև, որ ՌԴ-ում դոլարի և եվրոյի փոխարժեքը 2016թ.-ից նման թռիչք չէր ունեցել:

Հատկանշական է նաև, որ ՌԴ-ում ռուբլու արժեզրկմանը զուգահեռ նավթի գները չեն ընկնում: Հակառակը, անգամ բարձրացել են, և Brent տեսակի նավթի գինն այս երկու օրերին 67․4 դոլարից անցել է 70 դոլարի սահմանը: Ու հենց այս հանգամանքն է, որ պահում է ռուբլու էլ ավելի արժեզրկումը: Եվ եթե հանկարծ նավթի գինն էլ սկսի նվազել, ռուբլու գահավիժումը կարող է անխուսափելի լինել: Նշենք, որ այս մի քանի օրերին ռուսական ռուբլին արժեզրկվել է նաև Հայաստանում: Եվ եթե ընդամենը մի քանի օր առաջ մեր փոխանակման կետերում 1000 ռուբլու դիմաց կարող էիր 8200-8300 դրամ ստանալ, երեկ արդեն՝ 7600-7400 դրամ:

Այս դեպքում խնդիրն այն է, որ ՌԴ տնտեսության ֆինանսական շուկայում տեղի ունեցող վայրիվերումներն անմիջապես էական ազդեցություն են թողնում Հայաստանի տնտեսության ու քաղաքացիների վրա: Իհարկե, դժվար թե ԱՄՆ պատժամիջոցների տակ ընկած «Գազպրոմ» կամ «Արմենալ» ընկերությունների, «ՎՏԲ բանկ»-ի ու այլ ընկերությունների հայաստանյան դուստր ընկերություններն էական խնդիրներ ունենան: Բանն այն է, որ դրանք չափազանց փոքրիկ կարողություններ ունեցող ընկերություններ են նման «բախտի» արժանանալու համար, մյուս կողմից դրանք Հայաստանում են գործում և արդեն համարվում են հայկական ընկերություններ:

Բայց ՌԴ ֆինանսական և տնտեսական շուկաներում տեղի ունեցող այդ վայրիվերումները բացասական ազդեցություն կունենան մեր տնտեսության ու հատկապես արտահանման, ինչպես նաև ՌԴ-ից ստացվող տրանսֆերտների վրա: Սրանք այն ավանդական ոլորտներն են, որոնք ՌԴ-ում տեղի ունեցող ֆինանսատնտեսական փոփոխությունների ազդեցությունն անմիջապես են կրում իրենց վրա: 2014թ. ռուսական ռուբլին մեծ անկումից հետո արդեն 2016-2017թթ. փոքր ինչ արժեվորվել էր ու այդպես կայունացել: Բայց այդ արժեզրկումը արտահանողների մոտ մեծ խնդիրներ էր առաջացրել, քանի որ մեր ապրանքն այդ երկրի շուկայում անմրցունակ էր դառնում իր բարձր ինքնարժեքի պատճառով: Մեր արտահանող գործարարներն այդ տարիներին մեծ կորուստներ ունեցան, շուկա կորցրեցին: Խոսքը վերաբերում է հատկապես ալկոհոլային խմիչքներ՝ կոնյակ, գինի և գարեջուր արտադրողներին: Անգամ դեպքեր եղան, երբ նրանց արտահանած ապրանքը հետ վերադարձվեց: Մեր գործարարները դժգոհում էին, որ որոշ դեպքերում անգամ այնտեղ ինքնարժեքից թանկ են վաճառում: Զուգահեռաբար նրանք դժգոհում էին նաև ՀՀ իշխանություններից, որ համարժեք չափով չեն արժեզրկում ՀՀ դրամը, որ այդպիսով խթանեն մեր երկրի արտադրությունն ու արտահանումը և մեղմեն իրենց դժվարությունները:

Իսկ ինչ վերաբերում է տրանսֆերտներին, ապա գաղտնիք չէ, որ դրանց գերակշիռ մասը նորից ՌԴ-ից է սպասվում ու հատկապես արտագնա աշխատանքի մեկնած կամ արդեն այդ երկիր տեղափոխված մեր հայրենակիցների կողմից: Նրանք իրենց հարազատներին գումարներ են ուղարկում, որն արդեն էլ ավելի կարժեզրկվի ու կկորցնի իր գնողունակությունը: 2014թ. ռուբլու անկման արդյունքում ստեղծված այդ նույն իրավիճակը արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցներին ստիպեց այստեղ իրենց հարազատներին գումար ուղարկելու փոխարեն նրանց իրենց մոտ տեղափոխել: Այդպես ընտանիք պահելը համեմատաբար ավելի էժան էր ստացվում:

Մյուս կողմից՝ կեժանանա ու դրա արդյունքում կավելանա ՌԴ-ից ներմուծումը, որն առանց այդ էլ ավելանում է: Ներմուծման աճն իր հերթին բացասաբար կանդրադառնա տեղական արտադրանքի սպառման վրա, ինչն էլ կնվազեցնի արտադրությունը: Ու եթե ռուբլին շարունակի գահավիժել, ապա մեր արտադրության, արտահանման ու տրանսֆերտների ստացման հետագա աճը էլ ավելի վտանգված կլինի: Ահա թե ինչ է նշանակում ՌԴ տնտեսության ազդեցության տակ գտնվող տնտեսություն ունենալը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում