Համացանցում հայտնվել են Ջենիֆեր Լոպեսի լուսանկարները, որոնք արված են ռեժիսոր Ռոբ Կոենի The Boy Next Door աշխատանքային անվանումը կրող ֆիլիմի նկարահանման հրապարակում: Դրա շնորհանդեսը ծրագրված է 2014 թ.:
Լոպեսից բացի, ֆիլմում նկարահանվում են Ջոն Քորբեթը, Քրիստին Չենովեթը, Ռայան Գուզմանը, Յեն Նելսոնը, Թրևիս Շուլդտը և Ռեքուել Գարդները:
Նկարահանումները Լոս Անջելեսում են տեղի ունենում:











































