Sunday, 12 05 2024
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին
Եղանակը Հայաստանում
Շվեյցարիայի ներկայացուցիչը՝ «Եվրատեսիլ-2024»-ի հաղթող․ «Լադանիվա»-ն 8-րդն է
11:00
Պենտագոնը և SpaceX-ը սահմանափակել են «Starlink» տերմինալների օգտագործումը ռուսների կողմից
10:45
Բելգիան 9 մլն եվրո կհատկացնի Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների համար

ԲՈՒՀ-երի պաշտոնները թողնելու հորդոր ՀՀ նախագահին, վարչապետին և ԱԺ խոսնակին

Այսօր Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը պատգամավորական հարցումներ է ուղարկել ՀՀ գործող նախագահ-Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ ԱԺ նախագահ- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանին և ՀՀ վարչապետ-Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանին:

Զարուհի Փոստանջյանը նշյալ համալսարանների խորհուրդների նախագահներ հանդիսացող պետական բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնող անձանցից, ի թիվս այլ հարցերի, նաև ցանկանում է ճշտել նրանց դիրքորոշումը` հօգուտ բարձրագույն կրթության բարձրաստիճան պետական ղեկավարման պաշտոններից հրաժարական տալու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է Ժառանգություն կուսակցության լրատվական ծառայությունը:

Ներկայացնում ենք Զարուհի Փոստանջյանի պատգամավորական հարցումները.

Հարգելի պարոն Սարգսյան,

Համաձայն ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվության` 2011 թվականի հունվարի 29-ին Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) խորհրդի նախագահ է վերընտրվել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Երևանի պետական համալսարանի խորհրդի անդամների կողմից թեկնածու է առաջադրվել Սերժ Սարգսյանը, և քանի որ այլ թեկնածուներ չեն եղել, կանոնակարգի համաձայն անցկացվել է բաց քվեարկություն: ԵՊՀ խորհրդի նախագահ միաձայն ընտրվել է Սերժ Սարգսյանը:

Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով Ազգային ժողովի կանոնակարգ ՀՀ օրենքի 7-րդ հոդվածով` խնդրում եմ տրամադրել հետևյալ տեղեկատվությունը և պատասխանել ներքոնշյալ հարցերին.

• Ե՞րբ եք առաջին անգամ ղեկավարել (նախագահել) Երևանի պետական համալսարանի խորհուրդը. խնդրում եմ նշել օրը, ամիսը, տարեթիվը:
• Չե՞ք կարծում, որ 2011 թվականի հունվարի 29-ին Երևանի պետական համալսարանի խորհրդի նախագահի ընտրության ժամանակ միայն Ձեր թեկնածության առաջադրումը և Ձեր ընտրվելը փաստում է ավտորիտար ռեժիմներին բնորոշ ղեկավարման մասին և վարկաբեկում է Երևանի պետական համալսարանի ինքնավար կառավարման սկզբունքը:
• Ձեր կողմից ղեկավարվելու ժամանակահատվածում Երևանի պետական համալսարանի խորհուրդը քանի՞ նիստ է գումարել և ե՞րբ:
• Որպես Երևանի պետական համալսարանի խորհրդի նախագահ` ի՞նչ գործունեություն եք ծավալել. խնդրում եմ անդրադառնալ և նկարագրել յուրաքանչյուր գործը:
• Ինչպե՞ս եք համադրում Հայաստանի Հանրապետության նախագահի պարտականությունները Երևանի պետական համալսարանի խորհրդի նախագահի պարտականությունների հետ:
• Չե՞ք կարծում, որ Հայաստանի Հանրապետության նախագահի և Երևանի պետական համալսարանի խորհրդի նախագահի համատեղությամբ աշխատանքը ստվերում է Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հեղինակությունը:
• Ըստ Ձեզ, այդ երկու կարևոր պաշտոնների ղեկավարումը մեկ անձի կողմից անհնար չի՞ դարձնում դրանցից առնվազն մեկի նվիրված ու արդյունավետ կառավարումը և արդյոք չի՞ էժանացնում բարձրաստիճան պաշտոնյա հանդիսացող անձի հեղինակությունը:
• Կարո՞ղ եք նշել այն եվրոպական պետությունները, որոնց նախագահները հանդիսանում են իրենց երկրի որևէ համալսարանի խորհրդի ղեկավար (այդպիսի եվրոպական պետություններ չգտնելու պարագայում խնդրում եմ մատնանշել նման այլ երկրներ):
• Եթե Դուք արտասահմանյան հեղինակավոր որևէ համալսարանից իրենց ուսումնական հաստատության խորհուրդը ղեկավարելու հրավեր ստանաք, կընդունե՞ք այն, թե՞ ոչ, և եթե ընդունեք` Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանությունը արդյոք չի՞ տուժի:
• Հնարավոր համարո՞ւմ եք, արդյոք, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) կամ որևէ այլ համալսարանի խորհրդի ղեկավարի պաշտոնում ՀՀ գլխավոր դատախազի, ՀՀ ոստիկանապետի, ՀՀ ԱԱԾ պետի ընտրությունը:
• Ինչպե՞ս եք գնահատում Ձեր կողմից ղեկավարվող Հանրապետական կուսակցության անդամներ և բարձրաստիճան պաշտոնյաներ, վարչապետ Տիգրան Սարգսյանի և ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կողմից պարտականությունների կատարման արդյունավետությունը, նաև` մեր պետության հեղինակությունը, երբ նրանք համատեղում են իրենց պաշտոնեական գործունեությունը համալսարանական խորհուրդների նախագահությամբ:
• Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դուք 2008 թվականի կեղծված ընտրություններից հետո ստանձնեցիք ՀՀ նախագահի պաշտոնը` լայն հասարակության շրջանում զանգվածային ընդվզման պայմաններում, տասը զոհերի, բազմաթիվ վիրավորների և քաղբանտարկյալների առկայության դեպքում, արտակարգ դրություն հայտարարելուց հետո (որի ժամանակ ապօրինի օգտագործվեցին ՀՀ զինված ուժերը), ինչպես նաև Ձեր կողմից գործադիր իշխանության ղեկավարման ձախողումը թե ներքին, թե արտաքին քաղաքականության մեջ և Ձեր սերը բարձրագույն կրթության ղեկավարման ոլորտում, ժամանակը չէ՞ կատարել ընտրություն` հրաժեշտ տալ ՀՀ նախագահի պաշտոնին` հօգուտ բարձրագույն կրթության:

Հարգելի պարոն Աբրահամյան,

Համաձայն ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվության` 2011 թվականի հունվարի 13-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) խորհրդի նախագահ է վերընտրվել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի անդամ, պրոռեկտոր Վարդան Սարգսյանը խորհրդի նախագահի թեկնածու է առաջադրել Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին: ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ ՀՀ օրենսդրությամբ բուհի խորհրդի նախագահի ընտրությունը կարող է իրականացվել և բաց քվեարկությամբ, և փակ գաղտնի քվեարկությամբ: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկով որոշվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահի ընտրությունը իրականացնել փակ գաղտնի քվեարկությամբ: Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցած խորհրդի 26 անդամները Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահ միաձայն ընտրեցին Հովիկ Աբրահամյանին:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով Ազգային ժողովի կանոնակարգ ՀՀ օրենքի 7-րդ հոդվածով` խնդրում եմ տրամադրել հետևյալ տեղեկատվությունը և պատասխանել ներքոնշյալ հարցերին.

• Ե՞րբ եք առաջին անգամ ղեկավարել (նախագահել) Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհուրդը. խնդրում եմ նշել օրը, ամիսը տարեթիվը:
• Չե՞ք կարծում, որ 2011 թվականի հունվարի 13-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահի ընտրության ժամանակ միայն Ձեր թեկնածության առաջադրումը և Ձեր ընտրվելը փաստում է ավտորիտար ռեժիմներին բնորոշ ղեկավարման մասին և վարկաբեկում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ինքնավար կառավարման սկզբունքը:
• Ձեր կողմից ղեկավարվելու ժամանակահատվածում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհուրդը քանի՞ նիստ է գումարել և ե՞րբ:
• Որպես Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահ` ի՞նչ գործունեություն եք ծավալել. խնդրում եմ անդրադառնալ և նկարագրել յուրաքանչյուր գործը:
• Ինչպե՞ս եք համադրում Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահի պարտականությունները Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահի պարտականությունների հետ:
• Չե՞ք կարծում, որ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահի համատեղությամբ աշխատանքը ստվերում է Հայաստանի Հանրապետության օրենսդիր իշխանության հեղինակությունը:
• Ըստ Ձեզ, այդ երկու կարևոր պաշտոնների ղեկավարումը մեկ անձի կողմից անհնար չի՞ դարձնում դրանցից առնվազն մեկի նվիրված ու արդյունավետ կառավարումը և արդյոք չի՞ էժանացնում բարձրաստիճան պաշտոնյա հանդիսացող անձի հեղինակությունը:
• Կարո՞ղ եք նշել այն եվրոպական պետությունները, որոնց խորհրդարանների նախագահները հանդիսանում են իրենց երկրի որևէ համալսարանի խորհրդի ղեկավար (այդպիսի եվրոպական պետություններ չգտնելու պարագայում խնդրում եմ մատնանշել նման այլ երկրներ):
• Եթե Դուք արտասահմանյան հեղինակավոր որևէ համալսարանից իրենց ուսումնական հաստատության խորհուրդը ղեկավարելու հրավեր ստանաք, կընդունե՞ք այն, թե՞ ոչ, և եթե ընդունեք` Հայաստանի Հանրապետության օրենսդիր իշխանությունը արդյոք չի՞ տուժի:
• Հնարավոր համարո՞ւմ եք, արդյոք, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) կամ որևէ այլ համալսարանի խորհրդի ղեկավարի պաշտոնում ՀՀ գլխավոր դատախազի, ՀՀ ոստիկանապետի, ՀՀ ԱԱԾ պետի ընտրությունը:
• Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահի հաջորդ ընտրություններում կրկին առաջադրելո՞ւ եք Ձեր թեկնածությունը:
• Հաշվի առնելով Ձեր հակումը դեպի բարձրագույն կրթության ղեկավարման ոլորտ, ժամանակը չէ՞ կատարել ընտրություն` հրաժեշտ տալ ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնին` հօգուտ բարձրագույն կրթության:

Հարգելի պարոն Սարգսյան,

Համաձայն ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվության` 2010 թվականի դեկտեմբերի 20-ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում խորհրդի նախագահ է ընտրվել Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը: Բաց քվեարկությամբ Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ է ընտրվել Տիգրան Սարգսյանը: “Այս ընտրություններում երկրի վարչապետի թեկնածությունն առաջադրելն արդեն ասում է, որ պետությունն ուզում է ուշադրության կենտրոնում պահել այս համալսարանը”,- նշել է Տիգրան Սարգսյանը:

Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով Ազգային ժողովի կանոնակարգ ՀՀ օրենքի 7-րդ հոդվածով` խնդրում եմ տրամադրել հետևյալ տեղեկատվությունը և պատասխանել ներքոնշյալ հարցերին.

• Չե՞ք կարծում, որ 2010 թվականի դեկտեմբերի 20-ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահի ընտրության ժամանակ Ձեր թեկնածության առաջադրումը և Ձեր ընտրվելը փաստում է ավտորիտար ռեժիմներին բնորոշ ղեկավարման մասին և վարկաբեկում է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ինքնավար կառավարման սկզբունքը:
• Ձեր կողմից ղեկավարվելու ժամանակահատվածում Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի խորհուրդը քանի՞ նիստ է գումարել և ե՞րբ:
• Որպես Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ` ի՞նչ գործունեություն եք ծավալել. խնդրում եմ անդրադառնալ և նկարագրել յուրաքանչյուր գործը:
• Ինչպե՞ս եք համադրում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունները Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահի պարտականությունների հետ:
• Չե՞ք կարծում, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահի համատեղությամբ աշխատանքը ստվերում է Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հեղինակությունը:
• Ըստ Ձեզ, այդ երկու կարևոր պաշտոնների ղեկավարումը մեկ անձի կողմից անհնար չի՞ դարձնում դրանցից առնվազն մեկի նվիրված ու արդյունավետ կառավարումը և արդյոք չի՞ էժանացնում բարձրաստիճան պաշտոնյա հանդիսացող անձի հեղինակությունը:
• Կարո՞ղ եք նշել այն եվրոպական պետությունները, որոնց վարչապետները հանդիսանում են իրենց երկրի որևէ համալսարանի խորհրդի ղեկավար (այդպիսի եվրոպական պետություններ չգտնելու պարագայում խնդրում եմ մատնանշել նման այլ երկրներ):
• Եթե Դուք արտասահմանյան հեղինակավոր որևէ համալսարանից իրենց ուսումնական հաստատության խորհուրդը ղեկավարելու հրավեր ստանաք, կընդունե՞ք այն, թե՞ ոչ, և եթե ընդունեք` Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանությունը արդյոք չի՞ տուժի:
• Հնարավոր համարո՞ւմ եք, արդյոք, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) կամ որևէ այլ համալսարանի խորհրդի ղեկավարի պաշտոնում ՀՀ գլխավոր դատախազի, ՀՀ ոստիկանապետի, ՀՀ ԱԱԾ պետի ընտրությունը:
• Հաշվի առնելով Ձեր կողմից ՀՀ կառավարության ղեկավարման ձախողումը` հարկային բեռի ավելացում, բնապահպանական բազմաթիվ վտանգաշատ խնդիրների հարուցում, չվերահսկվող գնաճ, աշխատատեղերի վերացում, պետության արտաքին պարտքի զգալի ավելացում և որպես այդ ամենի հետևանք` զանգվածային արտագաղթ, և այլն, ինչպես նաև Ձեր հակումը բարձրագույն կրթության ղեկավարման ոլորտում, ժամանակը չէ՞ կատարել ընտրություն` հրաժեշտ տալ ՀՀ վարչապետի պաշտոնին` հօգուտ բարձրագույն կրթության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում