Այսօր՝ ապրիլի 11-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքները:
Այժմ քննարկվում է ԱԺ Աշխատակարգի մասին օրենքում փոփոխությունների մասին օրինագիծը:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանը իր ելույթում, անդրադառնալով Արփինե Հովհաննիսյանի առաջարկին՝ խորհրդարանական լսումներ հրավիրելու իրավունք վերապահել ԱԺ նախագահի տեղակալներին, ասաց. «Մենք դեռ պետք է քննարկենք, թե որքանո՞վ է իրավաչափ նրանց ԱԺ լսումներ հրավիրելու իրավունք վերապահելը»:
Կորյուն Նահապետյանն առաջարկեց այս փուլում ձեռնպահ մնալ այդ հարցը քննարկելուց. «Եվ ընդհանրապես ձեռնպահ մնանք «Ազգային ժողովի նախագահություն» եզրույթն օգտագործելուց, որովհետև մենք սահմանադրական օրենքով նման եզրույթ չունենք»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































