ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականը նրան առաջարկել է հրթիռային հարվածներ հասցնել Սիրիայում մի քանի թիրախների՝ ի պատասխան Դումայում քիմիական զենք կիրառելուն։ Այս մասին հաղորդում է The New York Times-ը։
Նշվում է, որ և՛ Թրամփը, և՛ նրա խորհրդականները քննարկել են Սիրիայում մի շարք օբյեկտների հարվածելու ծրագրերը, որն ավելի կործանարար կարող է լինել, քան անցյալ տարի Հոմս նահանգի ռազմական օդանավակայանին հասցրած հրթիռային հարվածը։ Պատասխան գործողությունները ներառում են ավելի քան մեկ օրվա ընթացքում մի քանի թիրախներին հրիթռային հարվածները։
Նշենք, որ 2017-ի ապրիլին ԱՄՆ-ն շուրջ 60 Tomahawk թևավոր հրթիռ է արձակել Սիրիայի կառավարական զորքերի ռազմական օդանավակայանի ուղղությամբ՝ ի պատասխան Իդլիբ նահանգում քիմիական զենքի կիրառման։









































