Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալն իսպանական հայտնի Marca պարբերականի վարկածով ճանաչվել է երկրի պատմության լավագույն մարզիկ:
Պարբերականի ընթերցողների քվեարկության արդյունքում հաղթող է դարձել Նադալը: 2-րդ հորիզոնականը զբաղեցրել է հեծանվորդ Միգել Ինդուրաինը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է բասկետբոլիստ Պաու Գասոլը:
Մադրիդում կայանալիք միջոցառման ժամանակ, որը նվիրված է Marca-ի հիմնադրման 75-ամյակին, Նադալը կարժանանա «Լեգենդ» մրցանակին` իսպանական սպորտին մատուցած ծառայությունների համար:









































