Այսօր՝ ապրիլի 10-ին, Ազգային ժողովը սկսել է 6-րդ գումարման 3-րդ նստաշրջանի աշխատանքները:
Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելու հարցը:
«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը իր ելույթում հայտնեց, թե ինչու չեն հավատում, որ այս պայմանագիրը ի կատար կածվի. «Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ իշխանության խոստումները, մեղմ ասած, միշտ չի, որ իրականություն են դարձել»: Պատգամավորը նշեց այն բազմաթիվ խոստումները, որոնք իշխանությունները չեն կատարել:
Նրա խոսքով՝ իրենց մոտ փոփոխությունների վերահսկողությունը վերապահում են վերպետական կառույցներին, որպեսզի դրանք կողմնակի աչքով վերահսկվեն. «Այդ առումով ես բարձր եմ գնահատում այս համաձայնագիրը»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































