Այսօր՝ ապրիլի 10-ին, Ազգային ժողովը սկսել է 6-րդ գումարման 3-րդ նստաշրջանի աշխատանքները:
Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելու հարցը:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը, դիմելով ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանին, հիպոթետիկ հարց տվեց. «Եթե Ադրբեջանի հետ նախատեսվող ԵՄ համաձայնագրի փաստաթղթում Արցախյան հարցի կարգավորման մասով տեղ գտնեն ձևակերպումներ, որոնք կհակասեն մեր փաստաթղթին, որո՞նք պետք է լինեն մեր գործողությունները, և ի՞նչ հետևանքներ կարող է դա ունենալ»:
Ի պատասխան՝ Արմեն Աշոտյանն ասաց, որ իհարկե Ադրբեջանի հետ բանակցվող փաստաթղթում Եվրամիությանը չի հաջողվի ամրագրել ժողովրդավարության հետ կապված բոլոր բարեփոխումները:
«Այսօր Հայաստանն աշխատում է, որպեսզի ստանա երաշխիքներ, որ հայկական պայմանագրում ամրագրված ձևակերպումները տեղ գտնեն նաև ադրբեջանական փաստաթղթում»,- ի պատասխան՝ ասաց Արմեն Աշոտյանը:
Այնուամենայնիվ, նա «եթե»-ով սկսվող հարցին չպատասխանեց՝ «հաշվի առնելով այն չափավոր և զգուշավոր լավատեսությունը, որ ՀՀ դիվանագիտությունն ունի առ ԵՄ գործընկերների միատեսակ մոտեցմանը»:
Մանրամասները՝ տեսանյութում:











































