Այսօր՝ ապրիլի 10-ին, Ազգային ժողովը սկսել է 6-րդ գումարման 3-րդ նստաշրջանի աշխատանքները:
Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելու հարցը:
«Փաստաթուղթը կանոնակարգում է Հայաստան-Եվրամիություն քաղաքական և տնտեսական բնագավառում երկխոսությունը, առևտրային հարաբերությունները»,- իր ելույթում հայտարարեց փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը:
Նա ընդգծեց՝ համաձայնագիրը հիմնված է հավասար գործընկերության վրա:
«Կարևոր է, որ համաձայնագիրը վերահաստատում է ԵՄ հայտարարված հանձնառությունը՝ աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ԼՂ հակամարտության հանգուցալուծման ջանքերին ու մոտեցումներին՝ հիմնված ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման և տարածքային ամբողջականության վրա»,- հայտարարեց Կարեն Նազարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:











































