Թուրք զինծառայողները կլքեն Աֆրինը, երբ Սիրիայի ճգնաժամը քաղաքական լուծում ստանա։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։
«Մենք այնտեղ որպես բռնազավթողներ չենք հայտնել և չենք պատրաստվում Աֆրինում մնալ, քանի որ հարգում ենք Սիրիայի տարածքային ամբողջականությունը։ Մենք ահաբեկիչներից ազատագրել ենք Աֆրինը, ներկայում ականազերծման աշխատանքներ են ընթանում։ Մենք Աֆրինի իշխանությունը կփոխանցենք տեղի բնակչությանը, որն ինքը կկարգավորի իր կյանքը։ Երբ ճգնաժամը քաղաքական լուծում ստանա, մենք կհեռանանք այնտեղից»,-ասել է Բոզդաղը։







































