Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ն ուղղաթիռի աղմուկը համեմատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթի հետ։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը։
Միջադեպը տեղի է ունեցել The Queen’s Green Planet («Թագուհու կանաչ մոլորակը») ֆիլմի նկարահանման ժամանակ, որը պատմում է նրա՝ անտառների պաշտպանության և անտառներ ստեղծելու ծրագրերի մասին։
Եղիսաբեթ II-ը Բուքինգեմյան պալատի այգում զբոսնելիս է եղել հաղորդավար Դևիդ Աթենբորոյի հետ, երբ լսվել է ուղղափիռի ձայնը։
«Ինչու՞ են նրանք անդադար աղմկում քո խոսելու ընթացքում։ Հնչում է՝ ինչպես Դոնալդ Թրամփը կամ ինչպես Օբաման»,-նշել է վրդովված թագուհին։
Ֆիլմի շնորհանդեսը տեղի կունենա ապրիլի 16-ին։








































