ՌԴ դատախազությունը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը շահագրգռված էր Բորիս Բերեզովսկու մահվան մեջ, որպեսզի վերջինս իր ունեցած տեղեկություններով չվերադառնար Ռուսաստան՝ գրում է korrespondent.net-ը:

ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը երկուշաբթի օրը՝ ապրիլի 9-ին, Մոսկվայում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը կհրապարակի Բրիտանիայի վարչապետ Թերեզամ Մեյի նամակագրությունը, երբ նա զբաղեցնում էր Բրիտանիայի ՆԳ նախարարի պաշտոնը:

Կարապետյանի խոսքով՝ Բրիտանիայի իշխանությունները շահագրգռված էին Բերեզովսկու մահվան մեջ, որպեսզի վերջինս իր ունեցած տեղեկություններով չվերադառնար Ռուսաստան:









































