«Այաքս»-ի դեմ խաղից առաջ «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն գովեստի խոսքեր է հասցեագրել մրցակցին:
«Միշտ մեծագույն ակումբ եմ համարել «Ամստերդամ»-ը: Այն գիտի, թե ինչ է պետք անել խաղադաշտում: Թիմի ֆուտբոլիստները տեխնիկապես շատ զարգացած են: Գիտակցում եմ, որ մեզ հզոր մրցակցի դեմ խաղ է սպասվում:
Սակայն մենք հաղթելու մտադրություն ունենք: Ընդհանրապես, «Բարսելոնա»-ն հաղթանակի է ձգտում բոլոր հանդիպումներում: Պարզապես հաղթելու փոխարեն «Բարսելոնա»-ն ձգտում է նաև գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրել: Առաջիկայում ևս կշարունակենք դիտարժան խաղ ցուցադրել»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Մարտինոյի խոսքերը:







































