Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆրանսիային մեղադրել է ահաբեկիչներին աջակցելու մեջ: Այդ մասին տեղեկացնում է trend.az-ը:
Էրդողանը հիշեցրել է PYD-ի (Քրդական աշխատավորական կուսակցության սիրիական թև) պատվիրակության հետ Ֆրանսիայի նախագահի՝ վերջերս Փարիզում ունեցած հանդիպման մասին:
«Դուք աջակցում եք ահաբեկիչներին, իսկ հետո հանդիպում եք նրանց Ելիսեյան պալատում: Դուք տեսնու՞մ եք, թե ինչ է կատարվում Գերմանիայում: Նույնը կարելի է սպասել նաև Ֆրանսիայում: Որքան շատ Արևմուտքն աջակցի ահաբեկիչներին, այնքան ահաբեկչական գործողություններն այդ երկրներում լայնածավալ կլինեն»,- ասել է Էրդողանը:
Նրա խոսքով՝ ըստ վերջին տվյալների՝ սիրիական Աֆրինում չեզոքացվել է 4000 ահաբեկիչ:
«Եթե այդ թվին ավելացնենք Թուրքիայում և Իրաքի հյուսիսում չեզոքածված զինյալների քանակը, ապա այդ ցուցանիշը կհասնի 4200-4300-ի»,- հավելել է Էրդողանը:








































