Դալլասում (Տեխաս) Heritage աճուրդի տան կողմից կազմակերպված «Արևմուտքի լեգենդները» աճուրդի ժամանակ 293 հազար դոլարով վաճառվել է հրացանը, որը պատկանել է հանրահայտ կին դիպուկահար Էնի Օուքլիին: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով Heritage-ի ներկայացուցիչ Թոմ Սլեյթերին:
«Հրացանը ձեռք է բերել կազմակերպություն, այլ ոչ թե մասնավոր գնորդ: Heritage-ի կանոններն արգելում են մեզ հայտնել դրա անունը»,- ասել է Սլեյթերը:
Հրազենի մեկնարկային արժեքը կազմել է շուրջ 100 հազար դոլար: Սլեյթերի խոսքով՝ աճուրդի տան փորձագետները վստահ են, որ Օուքլին կիրառել է Parker Brothers ընկերության պատրաստած զենքը «Վայրի Արևմուտքի շոու» անվամբ իր ներկայացումների համար, որոնցով նա 1890-ականների վերջին ճանաչում է ձեռք բերել ողջ աշխարհում:
Պահպանվել են վկայություններ առ այն, որ կին դիպուկահարը կարողացել է 30 մետր հեռավորությունից կրակել օդ նետված 10 ցենտանոց մետաղադրամի վրա: Նա իր վարպետությունը բացմիցս ցուցադրել է անվանի հանդիսականների առջև, որոնց շարքում եղել են բրիտանացի թագուհի Վիկտորյան, Իտալիայի թագավոր Ումբերտո I-ը և Գերմանիայի կայսեր Վիլհելմ II-ը:









































