Sunday, 12 05 2024
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին
Եղանակը Հայաստանում
Շվեյցարիայի ներկայացուցիչը՝ «Եվրատեսիլ-2024»-ի հաղթող․ «Լադանիվա»-ն 8-րդն է
11:00
Պենտագոնը և SpaceX-ը սահմանափակել են «Starlink» տերմինալների օգտագործումը ռուսների կողմից
10:45
Բելգիան 9 մլն եվրո կհատկացնի Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների համար

Աշխատանքային քննարկում Եվրանեսթի ԽՎ-ից առաջ

Եվրանեսթի ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության և Հայաստանի Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի համատեղ երկրորդ նիստի ընթացքում քննարկվեցին եվրոպական Արևելյան գործընկերության վերաբերյալ քաղաքացիական հասարակության ֆորումի ներկայացրած առաջարկությունները:

Առաջարկությունները ներկայացված էին չորս խմբով` ժողովրդավարության, մարդու իրավունքների արդյունավետ կառավարման և կայունության ոլորտում, Քաղաքացիական հասարակության ֆորումի քաղաքականությունը Եվրամիության հետ տնտեսական ինտեգրացիայի և մերձեցման ոլորտներում, շրջական միջավայր, կլիմայական փոփոխություններ և էներգետիկ անվտանգության ոլորտում և հարաբերություններ մարդկանց միջև:

«Ուրբան» հիմնադրամի անդամ Արմինե Թուխիկյանը ներկայացրեց իրենց առաջարկությունները տեղական ինքնակառավարման մարմիններում իրական ժողովրդավարության կայացմանը: Նա հիշեցրեց, որ Հայաստանը վավերացրել է ՏԻՄ լրացուցիչ խարտիան, սակայն այն այդքան էլ չի իրականացում: Թուխիկյանի խոսքերով՝ պետք է անել հնարավորը տեղական ինքնակառավարման հարցերում ժողովրդի մասնակցության հարցը բարձրացնելու համար:

Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող խորհրդի անդամ Մարինե Մայիլյանը ներկայացրեց «Քաղաքացիական հասարակության ֆորումի քաղաքականությունը Եվրամիության հետ տնտեսական ինտեգրացիայի և մերձեցման ոլորտներում» առաջարկները: Նա նկատեց, որ պետության և մասնավոր սեկտորի միջև փոխվստահություն ձևավորելու համար պետք է ապահովել կայուն և շարունակական երկխոսություն, ինչը Հայաստանում չկա, լավագույն դեպքում դա տեղեկատվություն տրամադրելու մակարդակի վրա է գտնվում: Նա նշեց, որ շատ կարևոր է զարգացնել պետական մասնավոր կառուցողական գործընկերությունը, որը, ներկայանալով որպես մեխանիզմ ձևավորելու վստահելի մթնոլորտ, երկրում կնպաստի և՛ ներդրումներին, և՛ ժողովրդավարության երաշխավոր համարվող միջին խավի ձևավորմանը:

Ազգային պլատֆորմի համակարգող խորհրդի անդամ Թևան Պողոսյանը, ներկայացնելով առաջարկությունների երրորդ փաթեթը, նշեց, որ էներգետիկ անվտանգության վերաբերյալ հարցերին շատ քիչ են անդրադառնում: Էներգետիկ անվտանգության խնդիրների ոլորտից նա մասնավորապես անդրադարձավ Մեծամորի ատոմակայանի խնդրին, տարածաշրջանով անցնող նավթագազամուղներին, տարածաշրջանային գետերին. «Կարծում եմ, ապագայում պետք է տեղի ունենա աշխարհագրության բաժանում: Քուռ և Արաքս գետերի ավազանում առկա է օգտագործվող ջրի մաքրության խնդիրը: Մեր տարածաշրջանում ջուրն ի սկզբանե ձևավորվում է Թուրքիայի տարածքում, հետո հոսում է Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, իսկ Թուրքիան չի միանում ջրի մաքրության պաշտպանության վերաբերյալ շատ ու շատ միջազգային կոնվենցիաների, քանզի այդ դեպքում ամենաշատը պետք է վճարի ջրի աղտոտման համար, ինչն էլ մեծ դժվարություններ է ստեղծում»:

«Հարաբերություններ մարդկանց միջև» առաջարկների խմբին անդրադառնալով՝ Թևան Պողոսյանը նկատեց, թե ճիշտ է, որ Եվրանեսթում այս ոլորտն առանձնացված է: Պողոսյանը կարևորեց մշակութային ժառանգության ներկայացման հարցը, նկատեց, որ Հայաստանը պետք է իրեն պատկերացնի եվրոպական մշակույթի շրջանակներում, և կարևորեց մշակութային համատեղ ժառանգության գաղափարը:

Եվրանեսթում ԱԺ պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ հունիսի 21-ին լինելու է Եվրանեսթի բյուրոյի նիստը, որտեղ քննարկվելու է նիստի օրակարգը, և հենց այնտեղ է որոշվելու՝ որ հարցերով զեկույցներ ունի հայկական կողմը, և, ընդհանրապես, որ հարցերով կան զեկույցներ: Հովհաննիսյանը նկատեց, որ ցանկացած զեկույցի դեպքում իրավիճակի ուսումնասիրման համար զեկուցողները պետք է գան նաև Հայաստան` իրավիճակը տեղում ուսումնասիրելու, և, բացի պատվիրակության անդամներից, հանդիպելու են նաև հասարակական սեկտորի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում