Friday, 26 06 2026
Լուկաշենկոն «լքել» է Պուտինին․ ի՞նչ «պատիժ է սպասում» նրան
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում

Բնակիչները դատի՞ կտան կառավարությանը

Ինչպես հայտնի է, կառավարությունը Կենտրոնի կառուցապատող «Ավո Ֆ.Մ.Հ.» ընկերությանը, որի սեփականատերը տարիներ առաջ Սիրիայից եկած գործարար Ավետիս Կարագուլյանն է, 3 տարի հավելյալ ժամանակ է տրվել` հանրային գերակա շահ ճանաչված տարածքում շենքերի շինարարությունն ավարտին հասցնելու համար: Ըստ այդմ` կառավարությունն ու վարչապետը լիազորել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին Հայաստանի Հանրապետության անունից «ԱՎՈ Ֆ.Մ.Հ.» ընկերության հետ կնքել Երևան քաղաքի Աբովյան, Նալբանդյան, Արամի փողոցներով պարփակված տարածքում սեփականության օտարման գործընթացի 2008 թվականի հուլիսի 21-ին կնքված պայմանագրում քաղաքաշինական ծրագրի վերջնաժամկետը 2016 թվականի դեկտեմբերի 30-ը սահմանելու վերաբերյալ համաձայնագիր:

«Կառավարությունը գերազանցել է իր լիազորությունները, ինքն իրավասու չէ նման որոշում կայացնելու»,- «Առաջին լրատվական»-ին երեկ ասաց նախկինում կառուցապատվող տարածքում գտնվող «Միլանո» խանութի սեփականատեր Հովհաննես Ղուկասյանը, որի փոխհատուցման վերաբերյալ բողոքն այժմ գտնվում է Եվրադատարանում: Նրա համոզմամբ` կառավարության այդ որոշումը հակասության մեջ է հանրային գերակա շահի մասին օրենքի հետ, բացի դա, կառավարությունը լիազորված չէ բնակիչների փոխարեն որոշումներ կայացնել: «Այդ տարածքում հասցեներ կան, որոնց հետ ընդհանրապես որևէ պայմանագիր չի կնքվել: Օրինակ` մեզնից ներքև «Լիլիթ» խանութը կա, որի հետ ոչ մի պայմանագիր չի կնքվել: Իսկ կառավարության որոշմամբ հայտարարվել է, որ տարածքի բոլոր հասցեներն իրացված են արդեն, որը իրականությանը չի համապատասխանում: Մեր փաստաբաններն այժմ քննարկում են կառավարության այդ որոշումը բողոքարկելու հարցը, քանի որ կառավարությունն իրավասու չէ նման բան անել»:

Կառավարության որոշման մեջ գրված է, որ «ներկայումս տարածքում իրացման աշխատանքները ավարտված են ամբողջությամբ, սակայն տարածքը կառուցապատված է մասնակի: Մեկ մասնաշենք 2009 թվականին հանձնվել է շահագործման, թվով 4 մասնաշենքեր ավարտուն վիճակում են և կհանձնվեն շահագործման 2013 թվականին: Ընկերությունը դիմել է Աբովյան, Նալբանդյան, Արամի փողոցներով պարփակված տարածքում մյուս թվով 3 մասնաշենքերի` բնակելի առևտրա-հասարակական համալիրի կառուցապատման ժամկետը մինչև 2016 թվականի դեկտեմբերի 30-ը երկարացնելու խնդրանքով: «Կարգավորման նպատակը և բնույթը – հաշվի առնելով արդեն իսկ հաստատված քաղաքաշինական ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը և այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության վերը նշված որոշումների հիման վրա տարածքի ձեռքբերող է հանդիսանում «ԱՎՈ Ֆ.Մ.Հ.» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը և այն, որ տարածքում մեծամասամբ իրականացվել է քաղաքաշինական ծրագիրը և ծրագրի շարունակականությունը ապահովելու նպատակով առաջարկվում է լիազորել Երևանի քաղաքապետին նշված ընկերությունների հետ կնքել համաձայնագիր` Հայաստանի Հանրապետության և «ԱՎՈ Ֆ.Մ.Հ.» uահմանափակ պատաuխանատվությամբ ընկերության միջև 21.07.2008թ. կնքված պայմանագրում փոփոխություն կատարելու մասին` քաղաքաշինական ծրագրի վերջնաժամկետ սահմանելով 2016 թվականի դեկտեմբերի 30-ը»:

Տարածքի արդեն նախկին բնակիչ Հովհաննես Ղուկասյանի խոսքերով` տարածքից 3-4 դիմում կա Եվրադատարանում: «Մեր հարևանը դիմել էր, Եվրադատարանը որոշում էր կայացրել, որ պետք է հաշտության եզրեր գտնի կառավարությունը, բայց մինչև այսօր ոչ մի բան չի արել: Բացի դրանից ինքը բոլոր տեսակի պայմանագրային ժամկետները խախտել է»,- պնդեց Ղուկասյանը:

«Նման բան չկա: Ես նման բան չեմ լսել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հակադարձեց կառուցապատող Ավետիս Կարագուլյանը` պատասխանելով Եվրադատարան դիմումների և կառուցապատման ժամկետները ուշացնելու վերաբերյալ հարցին. «Ո՞ր ժամկետը, ես պարտավորություններս վերջացրել եմ, ոչ մեկի պարտք չունեմ»,-հայտարարեց Կարագուլյանը: Մեր հարցին` արդյոք, Ձեր կարծիքով, իր որոշմամբ կառավարությունը չի՞ խախտել բնակիչների իրավունքները, կառուցապատողն ասաց. «Ես բոլորի իրավունքները տվել եմ, և որևէ մեկը չի առարկել: Ասում է, որ չորս դիմում կա, նման բան գոյություն չունի»:

Մեր հարցին` ինչպե՞ս ստացվեց, որ կառավարությունը հենց իրեն ընդառաջեց ու 3 տարի երկարացրեց կառուցապատման ժամկետը, Կարագուլյանն ասաց. «Մենակ ինձ չէ, բոլորը ներդրողները, որոնք դիմում են գրում, բոլորին էլ ընդառաջում են: Եվ իմ տարածքը ամենամեծ տարածքն է, ուրիշի պես հազար մետր, երկու հազար մետր տարածք չէ, 11 հազար մետր է, և նույնիսկ այդ երեք տարում այդքան շինարարություն դժվար կհասցնենք»:

Ինչ վերաբերում է կառուցապատողի հետ դատական վեճին, «Միլանոյի» սեփականատեր Հովհաննես Ղուկասյանի խոսքերով` «դատավորները չեն նկատում, չեն ուզում նկատել բացահայտ խախտումները»: «Ինչ փոխհատուցում է տվել, որ կառուցապատողն ասում է` խնդիր չունի, մեկ տասներորդի չափով փոխհատուցում է տվել: ԾԻԳ-ը լուսանկարներով, ամեն ինչով կազմել է նկարագրության արձանագրություն, որ փոխհատուցման հարցը որոշվի: Նկարագրության արձանագրության մեջ ամեն ինչ նշված է, ինքն էլ ստորագրել է»,- պնդեց Ղուկասյանը: «Եթե մեկը իմ տված փոխհատուցումը չի առարկել, վերցրել է, հետո, դրանից հետո դատի տալը, կարծեմ թե, աբսուրդ է: Եթե դժգոհ էր, ինքը պետք է նախապես ասեր, որ իմ տված առաջարկը չեմ ընդունում, արդեն իրավունք կունենար, բայց քանի որ այդ ամենը չի արել, արդեն իսկ իրավունք չունի»,- իր հերթին հայտարարեց կառուցապատողը: Մեր դիտարկմանը, թե փաստ է, որ Եվրադատարանում է «Միլանոյի» բողոքը, Կարագուլյանը հայտարարեց. «Ո՛չ, նման բան չկա»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում