Սուրբ Զատկի նախաշեմին ռուսական Caviar սմարթֆոնների բրենդը iPhone X-ի երեք տարբերակ է մշակել Ֆաբերժե ձվերի ոճով: Այդ մասին տեղեկացնում է lenta.ru-ն:

Առաջին մոդելը նվիրված է ուղղափառությանը: Նրա կմախքը պատրաստված է կարմիր քարից և լրացված է Ֆաբերժե ձվերը զարդարող հայտնի ոսկե ցանցով: Մեջտեղում խաչ է պատկերված և «ХВ» տառերը, որ թարգմանաբար նշանակում է «Քրիստոս հարյավ»: Վերևում պատկերված է Քրիստոսը:

Երկրորդ սմարթֆոնի կմախքը նույն սկզբունքով է պատրաստված, սակայն նրա վրա պատկերված են կաթոլիկ խորհրդանիշներ՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապը և «Christus Resurrexit» ստորագրությունը:

Երրորդի կմախքը պատրաստված է մալախիտից: Կենտրոնում պատկերված է Ռուսաստանի պետական զինանշանը:











































