«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ Արթուր Բաղդասարյանի ղեկավարած ԱԽՔ-ը հոկտեմբերին գնել է կրակմարիչներ: Բնականաբար, այդ գնումն իրականացրել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով:
Ուշագրավը, սակայն, ոչ թե ծախսված գումարի չափն է` 121 հազար ՀՀ դրամ, այլ` թե ումից է ձեռք բերել կրակմարիչները: «Ժողովուրդ»-ը պարզել է, որ դրանք գնվել են «Մարուս Դոխոլյան» անհատ ձեռնարկատիրոջից:
Թերթը հիշեցնում է, որ ԱԽՔ Արթուր Բաղդասարյանի կուսակից ընկեր, էգ առյուծ Հեղինե Բիշարյանի քրոջ փեսան, որն ՕԵԿ ցուցակով հավակնում է դառնալ ԱԺ պատգամավոր, Լևոն Դոխոլյանն է` «Քույրիկ Լեւոնը»: Համաձայնե՛ք, որ Մարուս եւ Լեւոն Դոխոլյանների ազգանունների նույնությունն ամենեւին էլ չի կարող պատահական համընկնում լինել:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:







































