Կիևի Եվրոպական հրապարակում «Բերկուտ» հատուկ ստորաբաժանման մի քանի հարյուր աշխատակիցներ, որոնք փորձել են ճնշել ցուցարարներին, ստիպված են եղել նահանջել ցուցարարների հետ բախումից հետո, հայտնում է zn.ua-ն:
Հիմա Եվրոպական հրապարակում կա մինչև 10 000 մարդ, որոնք ոստիկանության հասցեին վանկարկում են «Օկուպանտներ»:
«Ինտերֆաքս-Ուկրաինա» գործակալության հաղորդմամբ՝ «Բատիկիվշչինա» խմբակցության ղեկավար Արսենի Յացենյուկը հայտնել է, որ բախումների ժամանակ տուժել են մի քանի պատգամավորներ:
Ցույցը շարունակվում է: Ելույթ են ունենում ընդդիմության առաջնորդները: Մթնոլորտը հանգիստ է:









































