Thursday, 18 06 2026
13:10
Գրոսին չի բացառել իր ներկայությունը ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններին
Հայաստան՝ Իրանից թմրամիջոցների ներմուծման փորձը բացահայտվել է
12:50
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի հետ կքննարկի պաշտպանական ծախսերի ավելացման հարցը. Հեգսեթ
12:40
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում
12:30
Իրանը հայտարարել է, որ Շվեյցարիայում նոր բանակցությունների հարցը քննարկվում է
Նարեկ Մկրտչյանը Բրուքինգս ինստիտուտի և ուղեղային այլ կենտրոնների ներկայացուցիչների հետ ՀՀ-ում հաստատված խաղաղության գործընթացին առնչվող հարցեր է քննարկել
12:10
Շվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատել է
Ռուսաստանյան օլիգարխիան՝ հատուկ ծառայությունների թիրախ
ՄՔԾ պետը Identity Week Europe-2026 միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը
Անորակ ապրանք արտահանելը ինքնիշխանության հաշվին անտրամաբանական է․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ցանկացած ընկերություն մեկ տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չխփեց, 5 տարով կզրկվի ոլորտում աշխատելուց․ վարչապետ
ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների
Ներդրված գումարը ուղիղ դնում ենք մարդկանց գրպանը․ վարչապետը՝ էներգետիկ վերափոխման մասին
11:10
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության համար ծախսել է 113,3 միլիարդ դոլար. Iran War Cost Tracker
«Իրան ասա, որ փող ես տալու, որ գոնե շահագրգռվի»․ նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով․ ՀԿԿ
Դավիթ Ղազինյանը կալանավորվել է 2 ամսով
10:50
Սա արդար պատասխան է, եկել է պատերազմն ավարտելու ժամանակը. Զելենսկի
Մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան
Մոսկվային մոտենալիս խոցվել է շուրջ 180 ԱԹՍ
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
10:10
Թրամփի և Նեթանյահուի միջև անվստահությունն աճում է. WSJ
ԱՄՆ-Իրան հուշագրի բովանդակությունն անհայտ է. Իսրայելում այն դարձել է քարոզարշավի թեմա
09:50
Թրամփն անարդար է համարում պահանջը, որ Իրանը բալիստիկ հրթիռներ չունենա
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
Նոր կառավարության լեգիտիմութան համար մեծ մինուս կլինի ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողնելը
Սպասվում է կարճատև անձրև
Գերիշխանության ձգտմանը պետք է վերջ դրվի. Հաքան Ֆիդանը կարևորում է 3+3 ձևաչափը՝ տարածաշրջանային համագործակցության ամրապնդման առումով
907-րդ հոդվածի չեղարկման համահեղինակը Բաքվում․ Ալիևը կրկին գովել է Թրամփին
Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, երբ պայմանները ի հայտ գան. Հաքան Ֆիդան

Հայաստանի ԱԳՆ-ն հանդես է գալիս մեր շահերի դեմ. Վոլինկինին մեդալ հանձնելը դավաճանություն է

«Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինի պաշտոնավարման այս ամբողջ ընթացքում հայ-ռուսական հարաբերությունները մեծ առաջընթաց չեն ապրել, որի համար կարելի էր Վոլինկինին պարգևատրել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց լեզվաբան, ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի դոցենտ Նարինե Դիլբարյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինին՝ Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին «արդյունավետ և ակտիվ աշխատանքի համար», ինչպես նաև «Հայ-ռուսաստանյան հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար» նախարար էդվարդ Նալբանդյանը ԱԳՆ Պատվո մեդալ է հանձնել դեսպան Իվան Վոլինկինին։

Նարինե Դիլբարյանի խոսքերով՝ գուցե ընդունված է դեսպանների պաշտոնավարման ավարտին հավուր պատշաճի ճանապարհել նրան, պատվոգիր կամ շնորհակալագիր հանձնել, բայց իրականությունը մնում է այն, որ Վոլինկինի պաշտոնավարման այս ամբողջ ընթացքում մենք նրա գործողություններում ինչ-որ նշանակալի բան չենք տեսել․ «Որպես կանոն, Ռուսաստանի կողմից մեզ մոտ վառ, ազդեցիկ, կշիռ ունեցող անձինք դեսպան չեն նշանակվում։ Վոլինկինի դեպքում էլ մենք ականատես ենք եղել կշռի բացակայության։ Մենք ականատես չեք եղել, որ Վոլինկինը փորձ է արել Հայաստանի կշիռը Ռուսաստանի աչքում բարձրացնել ինչ-որ առումով։ Հիշենք Գյումրիի դեպքերը Պերմյակովի հետ կապված, Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի հարցը։ Մենք երբեք հստակ դիրքորոշում նրա կողմից չենք լսել այդ հարցերի հետ կապված»,- ասաց տիկին Դիլբարյանը՝ հավելելով, որ Վոլինկինին տրված մեդալն էլ հավուր պատշաճի դիվանագիտական քայլ է, որի ներքո բովանդակային աշխատանք չկա։

Նարինե Դիլբարյանը Պատվո մեդալի շնորհումը Վոլինկինին մեկնաբանեց նաև այն կոնտեքստում, որ Հայաստանը ցանկացել է հաճոյանալ իր «մեծ եղբորը», ըստ պատշաճի ճանապարհել «մեծ եղբոր դեսպանին. «Եղբայրների բարդույթը անընդհատ տանջում է մեզ։ Ռուսաստանը երբեք էլ մեզ համար մեծ եղբայր չի եղել։ Սա ավելի շատ արևելյան դիվանագիտությանը բնորոշ առանձնահատկություն է։ Բայց կրկնում եմ, Վոլինկինը չջանաց էլ հայ հասարակության հետ կապ հաստատել, հասարակության մոտ փոխել, ասենք, Ռուսաստանի նկատմամբ առկա վերաբերմունքը։ Այլ կերպ ասած՝ այդ մեդալը մեզանում շատ հաճախ բաժանվող մեդալներից է, որը վաղուց արդեն արժեզրկվել է»,- ասաց Նարինե Դիլբարյանը։

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը չի հիշում, որ ԱԳՆ-ն Հայաստանում դիվանագիտական առաքելություն իրականացրած և ավարտած որևէ դեսպանի շքանշան տրված լինի, իսկ Վոլինկինին այդ մեդալը շնորհվել է՝ հաշվի առնելով Երևանի առանձնահատուկ հարաբերությունները Մոսկվայի հետ։ «Պատվո մեդալի շնորհումը տեղավորվում է այս տրամաբանության մեջ։ Վոլինկինը հենց Հայաստանում շատ է վիրավորել հայ ժողովրդին և հանդես է եկել հայ ժողովրդի ու Հայաստանի շահերի դեմ։ Նա վաղուց ի վեր Հայաստանում, հասարակության կողմից անցանկալի անձ է դիտարկվում։ Նրա այս տխրահռչակ գործունեության ֆոնին շատ տարակուսելի է մեր արտգործնախարարի նման քայլը։ Ինձ համար նա եղել և մնում է անցանկալի անձ՝ ինչպես Կիսելյովը, Մոսկվայի մյուս դրածոները, ովքեր մշտապես հանդես են եկել Հայաստանը Ռուսաստանին հնազանդելու հայտարարություններով»,- ընդգծեց Նարինե Մկրտչյանը։

Մեր զրուցակիցը տարակուսած է, թե ինչպես է Հայաստանի արտգործնախարարությունը Անկարա-Մոսկվա հարաբերությունների այս մերձեցման ֆոնին գնում նման քայլի։ «Այս պայմաններում ռուս դեսպանին մեդալ հանձնելը խոսում է այն մասին, որ պաշտոնական Երևանը հայ ժողովրդի, Հայաստանի շահերի դեմ է հանդես գալիս։ Սա պարզապես դավաճանություն է»,- եզրափակեց Նարինե Մկրտչյանը։

Նշենք, որ Վոլինկինի պաշտոնավարման ժամանակահատվածում արված ամենաաղմկահարույց հայտարարությունը, ըստ էության, Մոսկվայում լույս տեսնող հայկական «Ноев Ковчег» ռուսալեզու պարբերականին տված հարցազրույցում ասված մտքերն էին։ Դեսպանը հայտարարել էր, որ անհրաժեշտ է համարում, որ «չեզոքացվեն» Հայաստանում գործող բոլոր այն հասարակական կազմակերպությունները, որոնք «սեպ են խրում ռուս-հայկական հարաբերություններում»։ «Վստահ եմ, որ Ռուսաստանը պետք է ավելի ակտիվորեն հայտարարի Հայաստանի տեղեկատվական դաշտում իր ներկայության մասին: Այս առումով որևէ կասկած չկա: Սակայն հավանաբար պետք է նաև այլ մեթոդներով զբաղվել Հայաստանում գործող այն հասարակական կազմակերպությունների չեզոքացմամբ, որոնք ցանկանում են սեպ խրել ռուս-հայկական հարաբերություններում: Ռուսաստանում, օրինակ, օրենք է ընդունվել, որը շատ հստակ կարգավորում է ՀԿ-ների գործունեությունը: Ի վերջո, ակնհայտ է, որ նրանք, ովքեր իրենց գործունեությունն ուղղում են ռուս-հայկական բարեկամության դեմ, Ռուսաստանի ու Հայաստանի բարին չեն ցանկանում»,- ասել էր Վոլինկինը։

Կամ 2016-ին հաղթանակի օրը՝ մայիսի 9-ին Վոլինկինը լրագրողների հետ զրույցում ասել էր «Ցույց տվեք ինձ փաստաթղթեր, ցույց տվեք տվյալներ, որ Ռուսաստանը շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին», այն պարագայում, որ իր այդ հայտարարությունից մեկ օր առաջ Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինն էր հայտարարել, թե Ռուսաստանը շարունակում է զենքի վաճառքը Ադրբեջանին։

Ուշագրավ է, որ Իվան Վոլինկինը ռուս այն երեք դիվանագետներից է, որոնց Վրաստանը անցանկալի անձ է ճանաչել և վռնդել է Վրաստանից 2007 թվականին։ Վոլինկինից բացի անցանկալի անձանց թվում են եղել նաև Պյոտր Սոլոմատինը և Ալեքսանդր Կուրենկովը

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում