Բրիտանական «Մանթի Փայթոն» խմբի 1983-ից հետո առաջին շոուի տոմսերը սպառվել են 43,5 վայրկյանում, հայտնում է NME-ն: Այն տեղի կունենա լոնդոնյան O2 Arena-ում՝ 2014-ի հուլիսի 1-ին: Նման պահանջարկի արդյունքում ծրագրված մեկ ներկայացման փոխարեն կլինի համերգների շարք, որոնք տևեն մինչև հուլիսի 5-ը:
Լեգենդար խմբի վերադարձի մասին հայտարարվել է անցյալ շաբաթ: Նոր շոուին կմասնակցեն 1960-ականների կեսին ստեղծված խմբի 5 մասնակիցները՝ Թերի Ջոնսը, Ջոն Քլիզը, Մայքլ Փեյլինը, Էրիկ Այդլը և Թերի Գիլյամը, խմբի վեցերորդ անդամը՝ Գրեմ Չեմփենը, մահացել է 1989-ին:
Նոր շոուի ռեժիսորը կլինի Այդլը: Ներկայացման ժամանակ «Մանթի Փայթոն»-ը կցուցադրի հին հիթեր, նոր նյութեր ու սքեթչեր: Կցուցադրվի նաև Թերի Գիլյամի անիմացիան:





































