Ուզբեկստանի հանգուցյալ նախագահ Իսլամ Քարիմովի դուստր Գյուլնարա Քարիմովան մինչ այժմ չի եղել հոր դամբարանում: Այդ մասին գրում է The New York Times-ի լրագրող Ռոդ Նորլանդը:
«Թեպետ մի ժամանակ նա համարվում էր նախագահի ամենահավանական ժառանգորդը, սակայն Գյուլնարան միակն է ընտանիքի անդամներից, ով 2016-ին ներկա չի գտնվել նրա թաղմանը, ինչպես նաև դրան հաջորդած ավելի քան 35 հազար աղոթքի արարողություններից որևէ մեկին»,- գրում է հրատարակչությունը:
Հեղինակի խոսքով՝ մի ժամանակ Քարիմովան դաժան գործնական կին էր, դիվանագետ (դեսպան Իսպանիայում), Հարվարդի ուսանողուհի, մայր, ինչպես նաև «ավազակապետ», որը իր քմահաճույքների համաձայն խլում էր ուրիշների կազմակերպությունները, քանի որ հոր իշխանությունը իրեն անձեռնմխելի էր դարձնում: Նա նաև իր սեփական՝ Guli հագուստի բրենդի մոդելավորողն էր և «Գուգուշա» բեմական կեղծանունով տեսահոլովակներ թողարկող փոփ ժանրի երգչուհի:

«Այդ կինը ուշադրության անհագ ցանկություն ուներ և հայտնվում էր ամենուր, իսկ 2014-ից ի վեր նրա մասին լուր չկա»,- ասել է հեղինակը՝ հավելելով, որ շատերը նույնիսկ համարում են, որ «Գուգուշան» մահացել է, և նույնիսկ չկան փաստեր որոնք կժխտեն այդ տեսակետը:








































