Monday, 06 07 2026
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
09:50
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչին հորդորել են կամավոր հեռանալ
07:50
Մունդիալ-2026. Պորտուգալիան ու Շվեյցարիան շարունակում են պայքարը
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան հաղթեց Ավստրիային
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու ԱՄՆ-ն շարունակում են պայքարը
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր

Որտեղ են Ռուբեն Հայրապետյանի տաղանդները. Ում կարող է հաղթել Հայաստանի հավաքականը

2018 թվականը հայ ֆուտբոլասերի համար սկսվեց խորը հիասթափությամբ: Մեր ազգային թիմը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ցուցադրելով խայտառակ ֆուտբոլ՝ նախ 0:0 խաղաց Էստոնիայի հետ, այնուհետև 0:1 հաշվով զիջեց Լիտվայի ընտրանուն: Կարծում ենք՝ բոլորը համոզվեցին, որ մեր հավաքականում ոչինչ չի փոխվել, և մինչև տեղի չունենան համակարգային փոփոխություններ, ձախողումները շարունակվելու են: Հատկապես ցավալի է, որ նման խաղերը մեզ համար դառնում են սովորական:

Ցավոք սրտի, 2018 թվականը անփառունակ ելույթով սկսեց ոչ միայն Հայաստանի ազգային հավաքականը: Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը Արաբական Միացյալ Էմիրություններում մասնակցեց «Դուբայի Գավաթ-2018» միջազգային մրցաշարին: Հենց մեկնարկային խաղում Հայաստանի հավաքականը 4:0 հաշվով զիջեց ԱՄԷ-ին: Երկրորդ խաղում էլ մեր ֆուտբոլիստները 3:0 հաշվով պարտվեցին Սաուդյան Արաբիային: Վերջին խաղում Հայաստանի հավաքականին հաջողվել էր դրական արդյունքի հասնել՝ 2:2 խաղալով Թաիլանդի հետ: Վաստակելով ընդամենը մեկ միավոր՝ մեր հավաքականը զբաղեցրել էր, բնականաբար, վերջին հորիզոնականը: Այս արդյունքը կարելի է սովորական համարել: Նման խայտառակ արդյունքից հետո Հայաստանի հավաքականը մամուլում նույնիսկ քննադատության չենթարկվեց:

Անցյալ տարի մեր պատանեկան հավաքականները շռնդալից պարտություններ կրեցին Եվրոպայի առաջնության ընտրական փուլերում՝ ապացուցելով, որ ամենաթույլն են: Վերջին մրցաշարը ցույց է տալիս, որ մեր հավաքականը ամենաթույլն է ոչ միայն Եվրոպայում:

Ո՞ւմ կարող են հաղթել Հայաստանի հավաքականները: Այս հարցի պատասխանը շատ դժվար է գտնել: Ռուբեն Հայրապետյանն այս տարվա սկզբին հայտարարեց, որ ունենք բազմաթիվ պատանի տաղանդավոր ֆուտբոլիստներ: Եվ ովքե՞ր են նրանք: Որտե՞ղ են այդ ֆուտբոլիստները, երբ Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն նվաստացնում են մեր հավաքականին:

Հիշեցնենք, որ այս տարվա սկզբին Ռուբեն Հայրապետյանը Հայաստանի պատանեկան հավաքականները վստահել է Արգենտինայից հրավիրված մասնագետների: Ինչ կարող են փոխել այդ մասնագետները: 18-19 տարեկան շատ ֆուտբոլիստներ կայուն ելույթ են ունենում բարձրակարգ թիմերում: Եթե մինչև 18 տարեկան ֆուտբոլիստը ֆուտբոլիստ չի դարձել, ապա ոչ մի արգենտինացի մասնագետ չի կարող փրկել իրավիճակը:

Մինչ օրս Ռուբեն Հայրապետյանը խոսում է մանկապատանեկան ֆուտբոլը զարգացնելու մասին: Ստեղծվում է իմիտացիա, որ 2002 թվականից Հայրապետյանը զարգացնում է մանկապատանեկան ֆուտբոլը և հետևողական աշխատանք է տանում էլ ավելի լուրջ արդյունքներ ստանալու համար: Ո՞ւր է այն ֆուտբոլիստը, որը ֆուտբոլով սկսել է զբաղվել Ռուբեն Հայրապետյանի կողմից հաստատված ռեժիմի պայմաններում և դարձել է ֆուտբոլիստ:

17 և 19 տարեկան ֆուտբոլիստները ծնվել են համապատասխանաբար 2001 և 1999 թվականներին: Նրանք ֆուտբոլով սկսել են զբաղվել 5-6 տարեկանից, այսինքն՝ մոտավորապես 2005-2006 թվականներից: Ռուբեն Հայրապետյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն է 2002 թվականից: Այսինքն՝ Հայաստանի ներկայիս հավաքականները իրապես արտացոլում են Ռուբեն Հայրապետյանի կատարած աշխատանքը մանկապատանեկան ֆուտբոլում:

Հիշենք մի քանի վառ օրինակ Հայաստանի պատանեկան հավաքականների անցյալ տարվա ելույթներից: Մինչև 17 տարեկան ֆուտբոլիստների Հայաստանի հավաքականը նախորդ տարվա հոկտեմբերին Չեխիայում մասնակցեց Եվրոպայի առաջնության ընտրական փուլին: Մեր հավաքականը 3:0 հաշվով զիջել էր Իսրայելին, 7:0 հաշվով՝ Չեխիային և 4:0 հաշվով՝ Թուրքիային: Երեք հանդիպումներում բաց թողնելով 14 գոլ՝ Հայաստանը ենթախմբում զբաղեցրել էր վերջին՝ 4-րդ հորիզոնականը: Մինչ այդ՝ 2017 թվականի մարտին, մեր հավաքականը Թուրքիայում մասնակցել էր Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Էլիտ ռաունդին: Այս մրցաշարում Հայաստանը Թուրքիային զիջել էր 6:0, Ֆինլանդիային՝ 5:0 և Գերմանիային՝ 10:1 հաշվով: Անթալիայում Հայաստանի ազգային հավաքականը խաղադաշտում անցկացրել էր 4 ժամ: Այդ չորս ժամվա ընթացքում մեր հավաքականն ընդունել էր 21 գնդակ:

Անցյալ տարվա նոյեմբերին էլ Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը Լյուքսեմբուրգում մասնակցել էր Եվրոպայի առաջնության ընտրական փուլին: Առաջին տուրում մեր հավաքականը 5:0 հաշվով զիջել էր Չեխիայի, երկրորդ տուրում ոչ-ոքի՝ 3:3, խաղացել Շոտլանդիայի հետ և վերջին տուրում 2:2 խաղալով Լյուքսեմբուրգի հետ՝ դուրս էր մնացել հետագա պայքարից: Փաստորեն 2018 թվականին պաշտոնական մրցաշարերում Հայաստանի մինչև 17 և 19 տարեկան ֆուտբոլիստների հավաքականները բաց են թողել 45 գնդակ:

Կարծում ենք՝ մեկնաբանություններն ավելորդ են: Անցյալ տարի Հայաստանի մինչև 17 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը Մինսկում մասնակցել էր «Զարգացման գավաթ» մրցաշարին, որտեղ 5 հանդիպումներում նույնքան պարտություն կրելով՝ ընդունել էր 19 գնդակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում