Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է թիմի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուի մասին:
«Ռոնալդուն եսասե՞ր է, իսկապե՞ս. իսկ ինձ չէին զգուշացրել: Իսկ եթե լուրջ, ապա ես բոլորովին չեմ կիսում այդ կարծիքը:
Քրիշտիանուն թիմային ֆուտբոլիստ է, յուրաքանչյուր խաղում գործում է հօգուտ թիմի հաղթանակի: Եթե նա կարողանում է անել ավելին, քան խաղընկերները, չի նշանակում, որ եսասեր է:
Մինչև Բեյլի տեղափոխությունը շատերը նման կարծիք էին հայտնում նաև կապված նրա հետ, ասում էին, որ նա չի կարողանա համագործկացել Ռոնալդուի հետ: Հիմա ամեն ինչ ակնհայտ է»,- Անչելոտիի խոսքերը մեջբերում է Marca-ն:





































