Դրեզդենում հայտնաբերվել է աշխարհում գլինտվեյնի (գինու հիման վրա ալկոհոլային ըմպելիք) ենթադրաբար ամենահին ձեռագիր բաղադրատոմսը: Այս մասին հայտնում է Bild պարբերականը:
Ձեռագիրը հայտնաբերվել է Սաքսոնիայի պետական արխիվում՝ հայտնի կոմս Վակերբարտի հին փաստաթղթերի ուսումնասիրության ժամանակ: Այս մասին լրագրողներին հայտնել է բաժնի վարիչ Նիլս Բրյուբախը:
Ռադեբոյլի «Վակերբարտ» ամրոցի սեփականատեր, կոմս Ավգուստ ֆոն Վակերբարտը (1770-1850) գրել է այն 1834 թվականի դեկտեմբերյան մի ցուրտ գիշեր՝ փետուրով ու թանաքով:
Բրյուբախի խոսքով՝ Վակերբարտն առաջին մարդն էր Միջին Գերմանիայում, ով տաքացրել է գինին ու հորինել գլինտվեյնը:
Դեռևս հայտնի չէ՝ սա աշխարհում գլինտվեյնի առաջի՞ն բաղադրատոմսն է, թե՞ ոչ:











































