Friday, 26 04 2024
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Հայաստանը մեծ սխալ է գործում. Բոլթոնի նշանակումից հետո դուք կզգաք դա

Հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման տեմպը նախորդ տարվա նկատելի ակտիվացումից հետո, կարծես, փոքր-ինչ նվազել է: 2017 թ. հուլիսին պաշտոնական այցով Հայաստան եկավ Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբին, սեպտեմբերին՝ Իսրայելի խորհրդարանական պատվիրակությունը՝ Քնեսեթի փոխխոսնակ Թալի Պլոսկովի գլխավորությամբ, իսկ նոյեմբերին պաշտոնական այցով Իսրայել մեկնեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորած պատվիրակությունը:

Իսրայելում նոր դեսպանը կնստի Երևանում

Այս ոլորտին առնչվող վերջին ուշագրավ լուրը Իսրայելի Պետությունում Հայաստանի նոր դեսպանի նշանակումն է: Մարտի 31-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, ՀՀ նախագահի խորհրդական, Ռուսաստանում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանը նշանակվել է Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: Նախագահի մեկ այլ հրամանագրով Արմեն Մելքոնյանն ազատվել է Իսրայելում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Բայց ի տարբերություն Արմեն Մելքոնյանի, որի նստավայրը Կահիրեում էր, Իսրայելում Հայաստանի նոր դեսպանի նստավայրը լինելու է Երևանում: Ու կրկին առաջ է գալիս Իսրայելում Հայաստանի դեսպանություն բացելու հարցը: Ինչո՞ւ Հայաստանը դեսպանություն չի բացում Երուսաղեմում, որի Հին քաղաքում հայկական համայնքն ունի մեծ կալվածքներ, և պաշտոնական Երևանը Սուրբ քաղաքի կարգավիճակի հարցի մասին իր դիրքորոշումը ինչ-որ առումով պայմանավորում է Երուսաղեմում բազմադարյա հայկական ներկայության, հարուստ հայկական պատմա-մշակութային ժառանգության հանգամանքով: Ուրեմն ո՞րն է խնդիրը: Սա տեխնիկական, թե՞ քաղաքական հարց է: Գուցե հայ-իսրայելական երկկողմ հարաբերությունները դեռևս չե՞ն հասել այն մակարդակին, որպեսզի Հայաստանը դեսպանատուն ունենա Իսրայելի, իսկ Իսրայելը՝ Հայաստանի մայրաքաղաքում:

Սիմետրիկ պատասխան

«Հայաստան-Իսրայել» հասարակական ֆորումի համանախագահ, իսրայելական խորհրդարանի՝ Քնեսեթի նախկին պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը կարծում է, որ Հայաստանի նախագահի այս որոշումը պաշտոնական Երևանի համաչափ պատասխանն է իսրայելական կողմին, քանի որ Հայաստանում Իսրայելի դեսպանն էլ նստում է ոչ թե Երևանում, այլ Երուսաղեմում:

«Նույն ձևով Իսրայելի դեսպանը Հայաստանում նստում է Երուսաղեմում: Դա կոչվում է non-resident դեսպան, այնպես որ Հայաստանը պատասխան քայլն է արել: Դա համաչափ պատասխան է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ցինկերը:

Իրանի արձագանքի՞ց են վախեցել

Իսրայելցի քաղաքական գործիչը չի բացառում, որ Հայաստանի այս քայլն ինչ-որ տեղ կարող է պայմանավորված լինել Իրանի գործոնով: Գուցե Երևանում վախենում են, որ Երուսաղեմում Հայաստանի դեսպանություն բացելը կառաջացնի Իսրայելի հետ թշնամական հարաբերություններ ունեցող Իրանի կտրուկ արձագանքը:

«Կարող է պատահել: Օրինակ՝ Ադրբեջանը նույնպես չի բացում դեսպանություն Իսրայելում: Թվում է, թե Իսրայելն ու Ադրբեջանը շատ խոր հարաբերություններ ունեն, բայց չեն բացում դեսպանատուն այստեղ, որովհետև մտածում են, որ մուսուլմանները, Իրանը կասեն՝ վա՜յ, ինչի՞ … Բայց ես ճանաչում եմ Սմբատյանին… Ես հանդիպել եմ նրա հետ 15 տարի առաջ Երևանում, երբ նա Ռուսաստանում Հայաստանի դեսպանն էր: Խոսել եմ նրա հետ: Եթե նա ակտիվ աշխատի, և մեր դեսպանը նույնպես ուզում է ակտիվ աշխատել, այդ դեպքում գուցե իսկապես հնարավոր կլինի դեսպանություն բացել»:

Սարկազմ առաջացնող որոշում և անձի հաջող ընտրություն

Իսրայելցի քաղաքագետ Ավիգդոր Էսկինը շատ բարձր է գնահատում Արմեն Սմբատյանին՝ որպես պրոֆեսիոնալ դիվանագետի և Իսրայելում ճանաչված գործչի, սակայն Երևանը դեսպանի նստավայր դարձնելու որոշումը համարում է տարօրինակ և անհասկանալի:

Ավիգդոր Էսկինը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց հետևյալը. «Ինչ վերաբերում է դեսպանի նստավայրին, ապա դա շատ տարօրինակ և անհասկանալի որոշում է, որը չունի նախադեպ: Ստացվում է, որ Հայաստանում մեր դեսպանը պետք է նստի Երուսաղեմում: Այս որոշումը չի կարող սարկազմ չառաջացնել: Այլ բառ չեմ գտնում: Իսկ պատճառները թող իրենք պարզեն: Բայց նշանակված դեսպանը Հայաստանի հասարակական կյանքի ամենապրոֆեսիոնալ և հարգված մարդկանցից է: Նա փայլուն երաժիշտ է, դաշնակահար, փայլուն կրթություն ունեցող, ինտիլիգենտ մարդ: Իսրայելում շատերը գիտեն նրան և հարգում են: Անձի ընտրությունը շատ հաջողված է: Նա կբարձրացնի Հայաստանի հեղինակությունն ու հարգանքը: Այս մարդը կարող է բացահայտել Հայաստանը Իսրայելի համար իր մեծ մշակույթի և ժառանգության կողմից, կարող է ներկայացնել Հայաստանը որպես երկրի, որն աշխարհին տալիս է անասելի քանակությամբ տաղանդներ: Պատահական չէ, որ նրա ծագումը բիբլիական ծագում ունի: Դուք գիտեք, որ գոյություն ունի այնպիսի հասկացություն՝ Սմբատիոն գետ, և նրա բիբլիական արմատներն այս իմաստով անժխտելի են, այնպես որ Հայաստանի ներկայացուցչի ընտրությունը չափազանց իմաստուն և շատ հաջող որոշում է»:

Հայաստանը մեծ սխալ է գործում

Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ այն փաստը, որ Իսրայելն ու Հայաստանը չունեն դեսպանություններ միմյանց մայրաքաղաքներում, արտացոլում է երկկողմ հարաբերությունների ոչ այնքան բարձր մակարդակը՝ չնայած հարաբերությունների ակտիվացման որոշ ջանքերին: Եվ իսրայելցի քաղաքագետները համաձայն են այս տեսակետին:

Իսկ որքանո՞վ է այս որոշումը պայմանավորված Իրանի գործոնով: Պատասխանելով հարցին՝ Ավիգդոր Էսկինն ասաց. «Ես չեմ կարող խոսել Երևանի փոխարեն, բայց կարող եմ ասել, որ Հայաստանը նման պահվածքով մեծ սխալ է գործում, որովհետև Հայաստանի համար հիմա չափազանց կարևոր է ստանալ Իսրայելի և Միացյալ Նահանգների ըմբռնումը՝ կապված ամբողջ տարածաշրջանում Թուրքիայի աճող ագրեսիայի հետ: Թուրքական ագրեսիայի փաստը Հայաստանի համար շատ ավելի կարևոր է, քան մնացածը, և դա ուղղված չէ Իրանի դեմ: Ինչպես գիտեք՝ Հայաստանի և Իսրայելի համագործակցությունը չի ենթադրում հարձակում Իրանի վրա: Նույնիսկ ծիծաղելի է դրա մասին խոսել: Ուստի Իրանը կապ չունի: Իսկ ահա Թուրքիայի գործոնը չափազանց կարևոր է: Եթե Հայաստանը աջակցեր Միացյալ Նահանգներին և դեսպանություն բացեր ոչ թե պարզապես Իսրայելում, այլ հենց Երուսաղեմում, ապա այդ քայլով նա կդառնար հզորագույն տարածաշրջանային խաղացող: Իսկ այն, որ Հայաստանն իր որոշ քայլերով բացասական զգացումներ է առաջացնում և՛ Իսրայելում, և՛ Ամերիկայում, վատ է հենց Հայաստանի համար, որովհետև ես չեմ կարող ասել, թե Իսրայելը գիշերուզօր մտածում է Կովկասում իր ակտիվ ներկայության մասին: Այդ տարածաշրջանը հեռու է մեզնից և մեր խնդիրը չէ: Իսկ ամերիկացիները վստահաբար կորցնում են հետաքրքրությունը տարածաշրջանի նկատմամբ, և ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով նոր խորհրդական Բոլթոնի նշանակումից հետո դուք կզգաք դա, որովհետև նրան շատ քիչ է հետաքրքրելու Հայաստանը, եթե վերջինս չի տեղավորվում ընդհանուր աշխարհաքաղաքականության մեջ: Հայկական աշխարհաքաղաքականությունն այսօր կարող էր շատ ակտիվ լինել, եթե Հայաստանը դիմակայեր Էրդողանի կատաղությանը և պայքարեր ահաբեկչության դեմ: Բացի այդ, նկատի ունեցեք, որ ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով նոր խորհրդական Ջոն Բոլթոնն արդեն հայտարարել է, որ ներկայիս ռեժիմը Իրանում չի գոյատևի մինչև տարվա վերջ: Կարծում եմ՝ արժե ավելի լուրջ վերաբերվել նրա խոսքերին»:

Նոր դեսպանն ու Երուսաղեմի հարցը

Իսրայելում Հայաստանի դեսպանություն չունենալն իսկապես տարօրինակ է, որովհետև հայերը, հայկական եկեղեցին մեծ կալվածքներ ունեն Երուսաղեմում, ու թվում է, թե այնտեղ Հայաստանի դեսպանատան համար տարածք գտնելը մեծ խնդիր չէ: Ուրեմն խնդիրը քաղաքակա՞ն է: Ստացվում է՝ Հայաստանը չի ուզում դեսպանատուն բացել Երուսաղեմում, որովհետև այդ քայլով փաստացի կճանաչեր Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք, մինչդեռ նախորդ տարվա դեկտեմբերին Հայաստանը 128 երկրների շարքում կողմ է քվեարկել Երուսաղեմի խնդրին վերաբերող բանաձևին, որը դատապարտում էր Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը:

Հարցի առնչությամբ մեր զրուցակից Ավիգդոր Էսկինն ասում է. «Իսրայելը, օրինակ, ճանաչում է Երևանը Հայաստանի մայրաքաղաք, թեև 100-110 տարի առաջ Երևանում ապրող մարդկանց մեծամասնությունը մուսուլմաններ էին: Երուսաղեմում էլ տարիներ առաջ ժողովրդագրական պատկերն այլ էր: Հիմա իրավիճակը փոխվել է: Այնուամենայնիվ, կարծում եմ՝ ամեն ինչ դեպի լավն է գնալու, որովհետև նշանակված նոր դեսպանը մտավորական է, որը հսկայական հարգանք է վայելում ոչ միայն Իսրայելում, այլև հայտնի է որպես արվեստի մարդ, որը լավագույնս կարող է ներկայացնել Հայաստանը Իսրայելում: Ուստի կրկնում եմ՝ անձի ընտրությունը չափազանց հաջող է: Այդ որոշմանը չի կարելի չծափահարել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում