Sunday, 21 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

«Ես ազատ եմ» արշավի մրցանակները` ազատ ընտրության հնարավորությամբ

Ամերիաբանկը ներկայացնում է «Ես ազատ եմ» թեմայով մրցույթի մրցանակները: Այս մրցույթը յուրաքանչյուր անհատի հնարավորություն է ընձեռում արտահայտել ազատության վերաբերյալ իր պատկերացումները լուսանկարի կամ  տեսագրության միջոցով և շահել յուրահատուկ մրցանակներ` իր իսկ ընտրությամբ: Հիշեցնենք, որ մրցույթի  վերջնաժամկետը դեկտեմբերի 13-ն է: Մանրամասները` www.esazatem.am կայքում:

Ամերիաբանկը հայտարարում է մրցանակներն առաջինից երրորդ տեղերի համար:

 Առաջին տեղը գրաված լուսանկարի և առաջին տեղը գրաված տեսանյութի հեղինակները կստանան հիանալի հնարավորություն մեկ շաբաթով ուղևորվել իրենց նախընտրած ցանկացած եվրոպական քաղաք (ուղևորության արժեքը`  մինչև 1,200,000 ՀՀ դրամ)։

Ճամփորդական ուղեգիրը սահմանվում է մեկ անձի համար և ներառում է ուղևորափոխադրում դեպի ընտրված քաղաք և հետադարձ դեպի Հայաստանի Հանրապետություն, մեկշաբաթյա կացություն մինչև 4 աստղանի հյուրանոցում, ուղևորման ժամանակահատվածի սկիզբը` 2014թ. հունվարի 15-ը:

 Երկրորդ տեղը գրաված լուսանկարի և երկրորդ տեղը գրաված տեսանյութի հեղինակները կստանան հնարավորություն ձեռք բերել իրենց նախընտրած թվային սարքավորումը, մասնավորապես՝ համակարգիչ (PC), շարժական համակարգիչ (laptop), պլանշետ (tablet), խելախոս (smart phone), թվային տեսախցիկ (digital video camera), թվային լուսանկարչական սարք (digital photo camera) մինչև 600,000 ՀՀ դրամ արժեքով։

 Երրորդ տեղը գրաված լուսանկարի և երրորդ տեղը գրաված տեսանյութի հեղինակները կստանան Ամերիաբանկի Visa Gift նվեր քարտ 150,000 ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով, ինչը հնարավորություն կընձեռի ազատ տնօրինել շահած գումարը։

«Ես ազատ եմ» մրցույթի արդյունքները կհրապարակվեն մրցույթի ավարտից մեկ աշխատանքային շաբաթ հետո:

Հիշեցնենք, որ արդյունքները կամփոփվեն երկու փուլով, և հաղթողները կընտրվեն Facebook-ում Հայաստանի Հանրապետության  տարածքի օգտատերերի Like-երի և Ամերիաբանկի աշխատակիցների քվեարկության արդյունքներով: Հաղթող կճանաչվեն առավելագույն ձայներ ստացած երեք լուսանկարը և երեք տեսանյութը (տեսագրությունը)` արժանանալով համապատասխանաբար առաջին, երկրորդ և երրորդ կարգի մրցանակների: Մրցույթի ամփոփման մասին մանրամասն տեղեկատվությունը կզետեղվի www.esazatem.am կայքում:

Նշենք, որ օրեցօր ընդլայնվում է միցույթի մասնակիցների շրջանակը, իրենց ուշագրավ աշխատանքներն են ուղարկում ամենատարբեր անձինք` անկախ տարիքից, մասնագիտությունից ու հետաքրքրություններից, ովքեր ունեն մտքի մեծ թռիչք, անսահմանափակ երևակայություն և ազատ լինելու մեծագույն ցանկություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում