Լիբիայի բանակն այսօր Բենղազիում հայտարարել է արտակարգ դրություն և զինվորականների մոբիլիզացիա՝ քաղաքում տեղի ունեցած կատաղի ընդհարումներից հետո: Այս մասին հայտնում է Sky News Arabia արբանյակային հեռուստաալիքը:
Վերջին տվյալներով՝ 6 մարդ է զոհվել և մոտ 40-ը վիրավորվել են բախումների հետևանքով, որոնք տեղի են ունեցել Բենղազիում զինվորականների ու «Անսար Շարիա» (Շարիաթի կողմնակիցներ) սալաֆիական խմբավորման գրոհայինների միջև՝ վերջիններիս կողմից քաղաքի ռազմական նշանակության շենքերից մեկի վրա հարձակվելուց հետո:
Բենղազիի օպերատիվ շտաբի ղեկավար, գնդապետ Աբդալլա Ալ-Սայիտին կարգադրել է մոբիլիզացնել բոլոր զինվորականներին: Հրամանում ընդգծվում է, որ ռազմական ծառայությունից խուսափելը կհետապնդվի օրենքով:









































