Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի լրագրողների հետ հանդիպմանն խոսել է Եվրոպա լիգայի խաղարկության քառորդ եզրափակչում Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ հանդիպման մասին գնահատելով կողմերի հնարավորությունները:
«ԲԿՄԱ-ն լավ թիմ է: Նրանք մի քանի նոր ֆուտբոլիստներ ունեն նախորդ մրցաշրջանի համեմատ: Բերեզուցկի եղբայրները արդեն 35 տարեկան են և մեծ փորձ ունեն, ինչը կօգնի թիմին պաշտպանությունում: ԲԿՄԱ-ն 1/8-րդ եզրափակչում պայքարից դուրս է թողել «Լիոնի» պես թիմին և ինչպես նշեց Արսեն Վենգերը կիսաեզրափակիչ դուրս գալու հնարավորությունը 50/50 է:
Պատրաստվում ենք առավելագույնն անենք, որ ցույց տանք մեր տեղը Եվրոպայում»,-ասել է Մխիթարյանը:







































