«Լիվորնո»-ի նկատմամբ 2:0 հաշվով առավելության հասնելուց հետո Թուրինի «Յուվենթուս»-ը Ա Սերիայում լավագույն մեկնարկը գրանցեց` Անտոնիո Կոնտեի օրոք:
Այժմ թուրինյան ակումբն իր ակտիվում 34 միավոր է գրանցել, իսկ նախորդ մրցաշրջանում նույն քանակի խաղեր անցկացնելուց հետո ակումբը 32 միավոր էր վաստակել: Կոնտեի` Թուրինում անցկացրած առաջին մրցաշրջանի 13 տուրերից հետո «Յուվենթուս»-ը 29 միավոր էր վաստակել:
Հիշեցնենք` ընթացիկ մրցաշրջանում թուրինյան ակումբը միավորներ է կորցրել միայն «Ինտեր»-ի և «Ֆիորենտինա»-ի դեմ խաղերում:





































