Սիրիայի հարցով միջազգային համաժողովի նախապատրաստման մասնակիցները հանդիպումն անցկացնելու օրվա վերաբերյալ եկել են համաձայնության, որը, ինչպես ակնկալվում է, կարող է սկիզբ դնել երկրում իրավիճակի խաղաղ կարգավորմանը: Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, կողմերը եկել են այն եզրահանգման, որ այս տարի արդեն չի հաջողվի անցկացնել հանդիպումը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ Սիրիայի հարցով միջազգային համաժողովը տեղի կունենա Ժնևում՝ հունվարի 22-ին:
«Աններելի կլինի չօգտվել տանջանքին և ավերածություններին վերջ դնելու հնարավորությունից»,- նշել է նա:
Չի հաղորդվում՝ արդյոք համաժողովին կմասնակցի՞ Իրանը՝ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի դաշնակիցներից մեկը, թե՞ ոչ:








































