Thursday, 02 07 2026
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ

Չեմ միանա Սերժ Սարգսյանի դեմ պայքարին, նրանից լավ ԼՂ հիմնահարցին ոչ ոք չի տիրապետում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալլեյտենանտ Գագիկ Մելքոնյանը:

-Պարոն Մելքոնյան, լրացավ Ապրիլյան պատերազմի 2 տարին, որոշ գնահատականների համաձայն՝ մենք այս պատերազմից դասեր չքաղեցինք, ու այսօր էլ կանգնած ենք պատերազմի վտանգի առջև: Կիսո՞ւմ եք այս մոտեցումները:

-Պատերազմի վտանգը միշտ էլ կախված է, ամեն րոպե էլ պատերազմը կարող է վերսկսվել: Ինչ վերաբերում է դասեր քաղելուն՝ կասեի, որ այո՛, որովհետև մենք արդիական զենքեր ենք ձեռք բերում: Անում ենք հնարավորը Ադրբեջանից հետ չմնալու համար:

-Բայց կան նաև տեսակետներ, որ մեր իշխանությունները բավարար ամեն ինչ չեն անում:

Մենք չենք կարող ասել՝ բավարար արել են, թե ոչ: Իրենք չեն հայտարարել, որ սա պետք է անեին ու չէին արել: Ամեն ինչ արվում է հնարավորությունների սահմանում, ինչքան այդ հնարավորությունները թույլ են տալիս՝ արվում է: Իհարկե եթե ցանկանանք 4 միլիարդի զենք ու տեխնիկա առնել՝ ինչպե՞ս անեն, գումարը կա՞: Այդ պատճառով էլ պլանավորվում է այնքան, որքան գումար կա: Եթե պլանավորված ու հայտարարված լիներ, որ մենք 100 հատ տանկ ենք ձեռք բերում, բայց 20-ը ձեռք բերեինք, այդ ժամանակ կասեինք՝ այո՛, չի կատարվել: Բայց ոչինչ չի հայտարարվել, ու ամեն ինչ արվել է հնարավորությունների սահմաններում:

-Սերժ Սարգսյանը բանակի արդիականացման 7-ամյա ծրագիր է ներկայացրել, ծանո՞թ եք, ինչպե՞ս եք վերաբերում:

-Շատ լավ եմ վերաբերում, իհարկե պետք է արվի: Ես միշտ էլ ասել եմ՝ բանակը պետք է ժամանակին համընթաց քայլի, մենք չպետք է ուշանանք:

-Ի՞նչ եք կարծում՝ այս երկու տարվա ընթացքում մենք մոտեցե՞լ ենք խնդրի կարգավորմանը, թե՞ հակառակը՝ հակառակորդի այս ռազմատենչ հայտարարությունները հուշում են, որ միայն ռազմական ճանապարհով է հնարավոր հասնել խնդրի կարգավորմանը:

Մենք շատ գործ ենք արել, եթե նայում ենք՝ մի շարք պայմանավորվածություններ մենք կատարել ենք: Բայց մեր մեծերը մի լավ խոսք ունեն՝ եթե շան հետ ընկերանում ես, փայտը ձեռքիցդ չպետք է գցես, նա կարող է ամեն րոպե քեզ կծել: Այդ պատճառով մենք պետք է փայտը մեր ձեռքը պահենք:

-Տեսակետ կա, որ ղարաբաղյան հիմնահարցին ամենալավը տիրապետում է Սերժ Սարգսյանը, ուստի պետք է նա զբաղեցնի վարչապետի պաշտոնը, որ շարունակի բանակցել Ալիևի հետ: Ինչքանո՞վ է այս մոտեցումը հիմնավոր:

Բոլորս էլ գիտենք, որ նա այդ հիմնահարցին ծանոթ է, ղարաբաղյան պատերազմի սկզբից մինչ այսօր նա կա այդ գործողություններում: Երկար ժամանակ պաշտպանության նախարար է եղել, հետո նախագահ ու բանակի մանրամասներին ծանոթ է: Ոչ ոք դա կասկածի տակ չի դնում, համակարգը որ նայես՝ միայն Սերժ Սարգսյանն է տիրապետում: Օրինակ՝ մեր այսօրվա նախարարը տիրապետո՞ւմ է, ոչ, չի տիրապետում այնպես, ինչպես Սերժ Սարգսյանը, կամ մնացածներից ո՞վ է նրանից լավ տիրապետում՝ ոչ ոք:

-Բայց այս գործոնը մեջբերելով կարո՞ղ ենք ասել, որ նա անփոխարինելի է ու պետք է գնա երրորդ ժամկետի:

Անփոխարինելի մարդ երկրագնդում չի ծնվել, չկա անփոխարինելի մարդ: Բայց պետք է նայեք՝ ո՞ւմ է փոխանցում, ո՞վ է լինելու հաջորդը:

-Այսինքն՝ կարծում եք՝ երկրորդ մարդ չկա՞, որ կկարողանա բանակցել Ալիևի հետ:

Ես այդպես եմ տեսնում, ղարաբաղյան հարցին ոչ ոք չի տիրապետում այնպես, ինչպես նա:

-«Ազատամարտիկների դաշինքը» վերջերս հայտարարություն էր տարածել՝ կոչ էիք անում միավորվել ձեր մարտական ընկերների դատավճիռների դեմ պայքարելու համար: Գործընթացն ի՞նչ փուլում է:

Մենք նաև ձեզ էիք խնդրել, որ հարցնեիք հասարակական այդպիսի կազմակերպություններին՝ իրենք քննադատո՞ւմ, թե՞ ծափահարում են, որ ազատամարտիկները հերթով ազատազրկվում են: Հերթով ձերբակալում են՝ առանց մեղքն ապացուցելու: Մենք կոչ ենք արել, ասել ենք՝ բոլորի դռանն էլ սա չոքելու է, բոլորի համար էլ այս օրը գալու է, ազատամարտիկները հիմա այս երկրի համար չարք են համարվում:

-Բայց այդ նույն Սերժ Սարգսյանը չէ՞ նրանց հետ այդպես վարվում:

Ես չեմ տեսել, որ Սերժ Սարգսյանը վարվի, դատարաններն են անում:

-Սեֆիլյանն ու մյուսները նշում են, որ դատարանները Սերժ Սարգսյանի հրահանգն են կատարում:

Չես կարող ասել, թե ով ում պատվերն է կատարում, բայց որ դատարանը անհիմն, առանց ապացուցելու մարդկանց մեղադրանք է ներկայացնում ու ազատազրկում, դա փաստ է:

-Նիկոլ Փաշինյանը, «Հանուն Հայաստան պետության» ճակատը պայքար են սկսում՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության, դուք որևէ կերպ կաջակցե՞ք, կմիանա՞ք:

Ո՛չ, ես անձամբ չեմ միանալու: Անիմաստ բաներ են անում, ևս մեկ անգամ ժողովրդին ոտքի հանում ու սառը ջուր լցնում գլխներին:

-Այսինքն՝ անիմաստ է, այդ պատճառո՞վ չեք միանում:

-Այո, ժողովուրդը պետք է ինքնաբուխ դուրս գա: Պետք է ծրագիր ունենա, մարդիկ ի՞նչ ծրագիր ունեն, որ այդ ծրագրի շուրջ մարդիկ հավաքվեն: Ասում են՝ չէ, Սերժ Սարգսյանը չպետք է լինի, բա հետո՞, ի՞նչ պետք է լինի հետո: Ճանապարհը ցույց տվեք, մենք սա պետք է անենք, նա պետք է անենք, այս ծրագիրն ունենք: Այնպիսի բան թող անեն, որ ես տեսնեմ, հավատամ, մենակ ասելով չէ, պետք է գործ անեն:

-Ասում են՝ քայլերթ անենք 14 օր, 4 օր էլ շուրջօրյա հանրահավաքներ Ազատության հրապարակում, Ազգային ժողովի մուտքը փակենք՝ չթողնենք, որ քվեարկեն:

-Այն ժամանակ, որ նա դառնում էր պատգամավոր, ամեն ինչ ընդունեցին, լավ է, նորմալ է, գերազանց ընտրություններ էին, հիմա նո՞ր հիշեցին, դա ո՞նց եղավ, ո՞նց հասկանանք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում