Չիկագոյի Բնության պատմության թանգարանի հնէաբանները հայտնել են անհայտ տեսակի մսակեր դինոզավրի մնացորդների հայտնաբերման մասին՝ փոխանցում է CNN-ը:
Siats meekokorum անվանումը ստացած տեսակի դինոզավրերը Երկրի վրա ապրել են մոտ 98 մլն տարի առաջ և եղել իրենց ժամանակի ամենախոշոր գիշատիչներից մեկը: Նրանց երկարությունը հասել է 9 մետրի:
Դինոզավրի մնացորդները հայտնաբերվել են Յուտա նահանգի անապատում: Առաջին ոսկրերը հայտնաբերվել էին 2008 թվականին, իսկ ողջ կմախքը պեղվել էր 2010-ին: Սկզբում գիտնականները կարծել են, թե հայտնաբերել են խոշոր տիրանոզավրի կմախք: Դրանք նույնպես ապրել են ժամանակակից հյուսիսամերիկյան մայրցամաքի տարածքում, սակայն այնուհետև ուսումնասիրելով կմախքը՝ այն առանձնացրել են որպես այլ տեսակ:








































