Քիմ Քարդաշյանը փարթամ բարեմասնությունների տիրուհին է, որոնք դարձել են նրա այցեքարտը։ Բայց իր կազմվածքով պարծենալու համար աստղը քիչ ժամանակ չի կորցրել՝ մարզվելով անհատական մարզիչի՝ Մելիսա Ալկանտարայի մոտ։

Ավստրալիական Daily Mail-ին մարզիչը պատմել է, թե ինչպես է Քանյե Վեսթի կինը պահում իրեն լավ սպորտային վիճակում։
Պարզվում է, որ Քիմը չի աշխատում կոնկրետ ինչ որ մասերի վրա, այլ ուշադրություն է դարձնում մարմնի բոլոր հատվածներին, ընդ որում՝ դրա համար ժամանակ և ուժ չի խնայում։

«Քիմը հետևում է իր սնունդին և էներգիային, արթնանում է առավոտյան չորսին, որպեսզի գա ինձ մոտ ինտենսիվ մարզանքի, չնայած որ շատ ուրիշ գործեր ունի։ Եթե նրա նման ձիգ հետույք եք ուզում, ձեզ ուժեղ մեջք է պետք։ Ուժեղ մեջք եք ուզում, մարզեք իրանը։ Եվ այդպես մեկը մյուսի ետևից»,– պատմել է Մելիսան։ Նա ասել է, որ աստղի նպատակը իրեն ուժեղ զգալն ու մկանները զարգացնելն է, այլ ոչ թե պարզապես նիհար լինելը։

«Օրինակ հիմա Քիմը կանոնավոր կերպով ծանր քաշով վարժություններ է անում՝ բարձրացնելով ծանրաձողը գետնից մինչև կոնքերը։ Այդպես հրաշալի կերպով աշխատում են մեջքի և հետույքի մկանները»,– ընթերցողների հետ կիսվել է մարզիչը։









































