Wednesday, 08 05 2024
Ռևանշի նախօրեն. ինչ ազդակ է հղում Փաշինյանը
Ի՞նչ «սահմանազատում է իրականացվել» 2016 թվականին
Մարտունի համայնքում հաստատված արցախցի 40 կին վերամասնագիտացել կամ նոր մասնագիտություն են ձեռք բերել
Մեհրաբյան online
Հիմա եկեղեցու ընկալումն ավելի պրիմիտիվ է, քան 19-րդ դարում. խաչ է առաջարկվում՝ լուծումների փոխարեն
«Խաղաղության խաչմերուկի» նպատակը լոգիստիկ պայմանների ստեղծումն է՝ ինքնիշխանության հարգման հիմքով
«Տավուշ փրկողներին» վտարեցին Տավուշից
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
Էրդողանի «մայրամուտը». նա Թուրքիան կտանի էքզիստենցիալ փորձությա՞ն
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
19:50
Պակիստանի նախկին վարչապետի կնոջը կալանավորել են
19:40
Ադրբեջանի ու Իսրայելի ԱԳ նախարարությունները խորհրդակցություն են անցկացրել
19:40
Էրդողանն ընդունել է Ադրբեջանի վարչապետին
Հոգևորականների ելույթներում «անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել
19:20
Մեծ Բրիտանիան հայտարարել է ՌԴ ռազմական կցորդին արտաքսելու մասին
Մաշտոցի պողոտայից Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը մայիսի 11-ի առանձին ժամերի փակ կլինի
19:00
ԵՄ դեսպանները հավանություն են տվել ուկրաինական բարեփոխումների ծրագրին՝ ԵՄ-ից 50 մլրդ եվրոյի օգնության դիմաց
18:50
Սի Ծինփինը և Վուչիչը միմյանց աջակցություն են հայտնել Կոսովոյի և Թայվանի հարցում
18:40
Հնդկաստանը կարող է դադարեցնել զինամթերքի ներկրումը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
«Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը». ԱԳՆ խոսնակ
18:30
Աֆղանստանում պայթյուն է որոտացել․ կան զոհեր
18:20
ԱՄՆ զինվորին Ռուսաստանում սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում

Չենք պատրաստվում վախվորած պայքար տանել, վճռական ենք տրամադրված․ Նիկոլ Փաշինյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ «Ելք» դաշինքի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը:

-Պարոն Փաշինյան, կխնդրեմ հակիրճ ամփոփեք այս երեք օրվա քայլարշավը, ինչպե՞ս է ընթանում:

-Մենք երեք օր քայլել ենք և հասել Սպիտակ: Առայժմ ավելի մանրամասն չեմ կարող ասել: Այսօր մենք կատարել ենք 18.635 քայլ և ընդհանուր առմամբ անցել ենք շուրջ 44 կիլոմետր:

-Ընդհանուր առմամբ, հաջողության գրավականը ո՞րն է լինելու, ապրիլի 13-ին հասնելով Ազատության հրապարակ, ի՞նչ ակնկալիքներ ունեք: Մասնավորապես այստեղի բնակչությունից ի՞նչ եք սպասում:

Ես ուզում եմ, որ մենք ճիշտ գնահատենք տեղի ունեցող գործընթացը, մեր արշավը կոչվում է «Իմ քայլը», մենք քաղաքական ուժի ներկայացուցիչներ ենք, և քննարկումներ կատարել ենք քաղաքական ուժի ֆորմատով, բայց մեզնից յուրաքանչյուրն այդ լուծման օգտին արտահայտվելով որպես քաղաքացի, իր քայլն է կատարում: Ես՝ որպես քաղաքացի, իմ քայլն եմ անում: Սա ուղերձ է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացուն՝ կատարել իր քայլը, և երբ մեզնից յուրաքանչյուրն իր քայլը կատարի՝ հաջողությունն անխուսափելի է:

-«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանն իր հարցազրույցներից մեկում հույս էր հայտնել, որ «Ելք» դաշինքի մյուս երկու կուսակցությունների ղեկավարներն ու շարքային անդամները ևս կմիանան ձեզ ՝գուցե Ազատության հրապարակում: Եթե չեմ սխալվում, դուք այդ հեռանկարը ևս չեք բացառել: Ի՞նչ կասեք, գուցե Ազատության հրապարակում 4 օր տևացող շուրջօրյա հանրահավաքներին նրանք միանա՞ն ձեզ:

Ես արդեն ասացի, որ ամեն քաղաքացի պետք է կողմնորոշվի՝ ինքն անո՞ւմ է քայլ, թե՞ չի անում: Նույնը վերաբերվում է նաև մեր գործընկերներին:

-Այսինքն՝ հնարավո՞ր է միանան:

-Իրենց հարցրեք:Ես հնարավորության մասին չեմ խոսում: Ինչպես ասում եմ, որ հույս ունեմ, որ ՀՀ ամեն քաղաքացի կկատարի իր քայլը, ես նկատի ունեմ ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր ուզում են փոփոխություն, ովքեր ուզում են, որ Հայաստանի քաղաքացին հավատա իր ուժերին, և ովքեր հուսահատություն չեն սերմանում Հայաստանի քաղաքացիների շրջանում:

-Ինչո՞ւ Սասուն Միքայելյանը չի մասնակցում ձեր քայլարշավին:

Սասուն Միքայելյանն ամբողջությամբ աջակցում է այս գործընթացին, ինչ-որ պահի կմիանա մեզ: Նա որոշակի առողջական խնդիրներ ունի և անգամ մեծ ցանկության դեպքում, ցավոք սրտի, չի կարող մեզ հետ քայլել: Նա լիարժեք աջակցում է այս գործընթացին, ի դեպ, այդ մասին կարող եք նաև իրեն հարցնել, ես իր հետ այսօր հեռախոսազրույց եմ ունեցել, որոշ հարցեր քննարկել ենք: Առաջիկա օրերին, հարմար պահին Սասուն Միքայելյանը կլինի մեր ճամբարում: Քայլելու հետ կապված վստահ չեմ, որովհետև չեմ կարծում, թե շատ երկար կկարողանա քայլել:

-Լրատվամիջոցներից մեկը գրել էր, որ նա չի կիսում պայքարի այս տեսակը:

Ես շփվում եմ Սասուն Միքայելյանի հետ ո՛չ լրատվամիջոցներից մեկի, ո՛չ էլ լրատվամիջոցներից երկուսի միջոցով: Ես անմիջապես շփվում եմ Սասուն Միքայելյանի հետ: Նա ներկա է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության այն նիստին, որտեղ այդ որոշումը կայացվել է: Ի դեպ՝ ձեր լրագրողն էլ մեր գրասենյակի մոտ էր:

-Զարուհի Փոստանջյանը նշում է, որ այսպես անջատ-անջատ ուժերով հնարավոր չի լինի հասնել հաջողության՝ թեպետ և նպատակը մեկն է՝ թույլ չտալ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ ժամկետը: Ինչպե՞ս եք վերաբերում իր այս մոտեցմանը:

Մենք հիմա միավորման գործընթաց ենք տանում, բայց մեր խնդիրը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միավորմանն ու ակտիվությանը հասնելն է: Մենք դրա համար անում ենք մեզնից կախվածը: Ուզում եմ նաև հստակ արձանագրել, որ մենք ձևակերպել ենք քաղաքական մեր օրակարգը, այսինքն, իմ կարծիքով՝ դա Հայաստանի քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցն է՝ այն է Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետը թույլ չտալը: Մենք բարձրաձայնել ենք , թե ինչպես ենք պատկերացնում այդ գործիքակազմը, պայքարը: Ասել ենք նաև, որ այդ տրամաբանությունից դուրս մեզ չենք պատկերացնում: Խոսքն այն մասին է, որ մեր պայքարը խաղաղ քաղաքացիական անհնազանդության տրամաբանության մեջ է լինելու: Մենք բացառում ենք բռնությունը ոչ միայն որպես գործողություն, այլ որպես հակագործողություն: Ես ուզում եմ, որ ՀՀ իրավապահ մարմնի յուրաքանչյուր աշխատող այս ուղերձը հստակ ստանա, որ մենք որևէ պարագայում չենք պատրաստվում իրենց որևէ վնաս տալ, բայց մյուս կողմից էլ, չենք պատրաստվում փխրուն ու վախվորած պայքար տանել: Մենք շատ վճռական ենք տրամադրված, և ես համոզված եմ՝ ՀՀ քաղաքացիների կամարտահայտման դեպքում մենք կհասնենք հաջողության:

-Ձեր գործընկերներից ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը նշել էր, որ ձեր նախաձեռնությունը, որպես ՊՌ ակցիա, բավականին հետաքրքիր է, բայց ինչ վերաբերում է հաջողության հասնելու հնարավորությանը, արդյունավետությանը՝ նա թերահավատ է: Ինչպե՞ս եք վերաբերում ձեր գործընկերոջ այս հայտարարությանը:

Ես պարոն Գորգիսյանին լավագույնն եմ մաղթում և ամենայն հաջողություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում