Sunday, 05 07 2026
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան

Նեթանյահուն Իրանի և «վեցյակի» համաձայնությունն անվանել է «վատ գործարք»

Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը խախտելու «գրավոր թույլտվություն» է ստացել՝ կիրակի օրը հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ մեկնաբանելով Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Ժնևում ձեռք բերված համաձայնությունը:

«Որքան շատ մանրամասներ են հայտնի դառնում Ժնևում կնքված գործարքի վերաբերյալ, այնքան ավելի ակնհայտ է դառնում, որ սա վատ գործարք է, վտանգավոր՝ աշխարհի, տարածաշրջանի և Իսրայելի համար»,- ասել է Նեթանյահուն, որի խոսքերը բերում է ITAR-TASS-ը:

Շաբաթ լույս կիրակի գիշերը Ժնևում Իրանն ու «վեցյակը» (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 անդամ և Գերմանիա) համաձայնության են հասել ու հաստատել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ լարվածությունը վերացնելուն ուղղված գործողություննների ծրագիրը:

6 ամսով ստորագրված փաստաթուղթն ուղղված է միջուկային խնդրի համապարփակ լուծմանը և նախատեսում է Իրանի միջուկային ծրագրի դադարեցում՝ պատժամիջոցների նշանակալի մեղմացման դիմաց:

«Իրանը միլիարդավոր դոլարներ է ստանում պատժամիջոցների մեղմացման արդյունքում և դրա համար ոչնչով չի վճարում»,- ասել է Նեթանյահուն:

Կիրակի օրն ավելի վաղ Նեթանյահուն ասել է, որ Իսրայելն «Իրանին թույլ չի տա զարգացնել ռազմական միջուկային հնարավորությունները»:

Կիրակի Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսն ասել է. «Գործարքի հաջողության կամ տապալման մասին պետք է դատել ոչ թե խոսքերով, այլ գործերով: Ես ուզում եմ Իրանի ժողովրդին ասել՝ դուք մեզ թշնամի չեք, իսկ մենք ձեր թշնամին չենք»:

«Իսրայելը, ինչպեսև մնացած միջազգաին հանրությունը, նախընտրում է Իրանի միջուկային խնդրի դիվանագիտական լուծում, իսկ եթե դիվանագիտական ջանքերն ապարդյուն են, ռազմական միջուկային ծրագիրն այլ միջոցով կդադարեցվի: Այլընտրանքային ուղին շատ ավելի վատ է»,- ասել է Պերեսը՝ Իրանին կոչ անելով դադարեցնել ծրագիրը:

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Թեհրանի հետ համաձայնության վերաբերյալ ասել է, որ այն, ընդհակառակը՝ ապահովել է Իսրայելի անվտանգությունը, քանի որ այժմ առկա է մեխանիզմ, որի միջոցով կարելի է երկարացնել այն ժամկետը, որի ընթացքում իրանցիները կկարողանային միջուկային զենքի ստեղծման գործում հաջողության հասնել: «Մենք կկարողանանք հետևել նրանց ծրագրին՝ ինչպես երբեք»,- ասել է Քերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում