14-ամյա դպրոցական Ֆիլիպ Չիզմը՝ ԱՄՆ Մասաչուսեթս նահանգից զուգարանում բռնաբարել ու սպանել է իր մաթեմատիկայի 24-ամյա ուսուցչուհուն՝ Քոլին Ռիտզերին, հայտնում է mignews.com-ը:
Նման սարսափելի արարքի պատճառն այն է եղել, որ ուսուցչուհին խնդրել է Ֆիլիպին ու ևս 2 աշակերտի մնալ դասերից հետո ու զրուցել Թեննեսի մասին, որտեղից տղան եկել էր վերջերս: Ֆիլիպը, իբր, ծանր է տարել ծնողների բաժանումը:
Զրուցելուց հետո տղան դիմակ է հագել, ձեռնոցներ, զինվել այգեգործական դանակով, հետևել զուգարան մտնող ուսուցչուհուն: Այնտեղ տղան բռնաբարել է նրան, կտրել կոկորդը, ապա մարմինը տեղավորել աղբամանի մեջ և տարել փողոց: Սպանվածի մարմնին նա թողել է «Ատում եմ ձեզ բոլորիդ» գրություն:
Տղան նաև գողացած է եղել ուսուցչուհու բանկային քարտերը, հեռախոսն ու ներքնազգեստը:





































