Այսօրվա դրությամբ աշխարհում ամենախոշոր երեխան ծնվել է 1955թ. Իտալիայում: Նրա քաշը եղել է 10 կգ 200 գր.: 21-րդ դարի ռեկորդակիր է դարձել Ալթայում ծնված փոքրիկը: Նրա քաշը եղել է 7 կգ 750 գր., հասակը՝ 56 սմ: Աղջիկը լույս աշխարհ է եկել 2007թ. սեպտեմբերի 17-ին Ալեյսկում:
Նադյա Խալինան 11-րդ երեխան է ընտանիքում: Փոքրիկի մորը չի զարմացրել նման քաշը, քանի որ մնացած 10 երեխաները նույնպես մեծ քաշով են ծնվել: Առաջին երեխայի քաշը 4 կգ-ից ավել է եղել: Յուրաքանչյուր երեխան նախորդին գերազանցել է քաշով:
Ծվելուց հետո Նադյային ախտորոշել են սրտի արատ, որը, սակայն, բազմաթիվ հետազոտություններից հետո չի հաստատվել:
Կյանքի առաջին տարիներին երեխան առողջության հետ շարունակել է խնդիրներ ունենալ և ութ ամսականում կշռել է յոթ կիլոգրամ, սակայն բժիշկները պնդում են, որ մեծանալու հետ այդ խնդիրները կվերանան:











































