Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 17-րդ տուրի շրջանակներում Մախաչկալայի «Անժի»-ն, որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը, սեփական հարկի տակ հանդիպեց Նիժնի Նովգորոդի «Վոլգա»-ի հետ:
Այս մրցավեճում դարպասի գրավում չարձանագրվեց և գրանցվեց ոչ-ոքի արդյունք:
Ինչ վերաբերում է հայ ֆուտբոլիստին, ապա նա հայտավորված էր իր թիմի մեկնարկային կազմում ու փոխարինվեց ընդմիջմանը:
«Անժի»-«Վոլգա»` 0:0







































