Հայաստանի համախառն միջազգային պահուստները տարվա ընթացքում առաջին անգամ գերազանցել են 2 մլրդ դոլարը և կազմել 2 մլրդ 430 մլն 600 հազար դոլար: Սա սեպտեմբերի վերջի ցուցանիշն է, ինչը տարեսկզբի համեմատ ավելացել է 631 մլն դոլարով:
Ըստ Գլխավոր դրամատան նախնական տվյալների՝ այս աճը 2013թ.-ի 9 ամիսների ընթացքում ամենաբարձրն է: Մեր երկիրի միջազգային պահուստների առավել ցածր ցուցանիշ գրանցվել է մարտի վերջին` 1 մլրդ 631 մլն 200 հազար դոլար:
Ինչ վերաբերում է նախորդ տարվան, ապա 2012թ.-ի վերջին Հայաստանի համախառն միջազգային պահուստները կազմել էին 1 մլրդ 799 մլն 400 հազար դոլար:









































