Մարդկանց արյունը թունավորում են, որպեսզի ոչնչացնեն մոծակներին, նման որոշում են կայացրել բրիտանացի գիտնականները՝ գրում է grifonsoft.ru-ն:
Բրիտանացի գիտնականները մոծակների դեմ պայքարելու համար առաջարկում են իվերմեկտին օգտագործել: Այսօր այն համարվում է անվտանգ և հասանելի դեղամիջոց. մոծակները, խմելով մարդկանց արյունը, որի մեջ կլինի արդեն ներարկված իվերմեկտինը, կսատկեն և հիվանդություններ չեն տարածի: Մեթոդը փորձարկվել է Քենիայում, որտեղ ամեն տարի մալարիայի մինչև 6 միլիոն դեպք է գրանցվում. հիվանդությունը տարածում են մոծակները:
Փորձարկումները կատարվել են կամավորների շրջանում. ներարկումներ ստացած մարդկանց արյունը խմած մոծակների մեծ մասը սատկել է:









































