Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը օրենք է ստորագրել, որը կարգավորում է զանգվածային ակցիաների անցկացումը: Նորմատիվային նոր ակտը կարգավորում է քաղաքացիների ելույթների ու հավաքների վերաբերյալ իրավունքները:
Ըստ նոր օրենքի՝ երթերն ու խաղաղ ցույցերը պետք է կանխավ ստանան ՆԳՆ-ի թույլտվությունը՝ հաղորդում է ITAR-Tass-ը: Օրենքին չհետևելու դեպքում ոստիկանությունը իրավունք է ստանում ցուցարարներին ցրել ուժի միջոցով: Օրենքը նաև ներկայացնում է ցույցերի ու հանրահավաքների անցկացման սահմանները:
Ակցիաների մասնակիցներին արգելվում է 50-100 մ հեռավորությունից ավել մոտենալ պետական հաստատություններին, այդ թվում՝ ոստիկանական բաժիններին ու խորհրդարանին: Որպես պատիժ կկիրառվի կալանքը կամ ավելի քան 30 հզ. եգիպտական ֆունտի տուգանքը:






































