Կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին խոստովանել է, որ բազմաթիվ ակումբներ հետաքրքրվում էին իր ծառայություններով, բայց ինքն այլ ակումբ տեղափոխվելու ցանկություն չունի:
26-ամյա ֆուտբոլիստը շարունակում է վերականգնվել ենթածնկային հոդի վնասվածքից: «Ոսկե գնդակ»-ի քառակի մրցանակակրի վերադարձը խաղադաշտ սպասվում է հունվարին:
«Ճիշտ է, որ բազմաթիվ ակումբներ էին հետաքրքրվում իմ ծառայություններով, այնուամենայնիվ, դիրքորոշումս չի փոխվել: «Բարսելոնա»-ն լավագույն ակումբն է ինձ համար: Երազանքս այստեղ կարիերաս շարունակելն է:
Ընթացիկ մրցաշրջանում իրադարձություններն այդքան էլ հաջող չեն զարգանում ինձ համար, բայց ամանորյա տոներից հետո, երբ կսկսվի մրցաշրջանի ամենադժվար հատվածը, հուսով եմ, որ պատրաստ կլինեմ օգնել թիմիս»,- հայտարարել է Մեսսին:










































