Ավստրալիայում օդապարիկի կոպիտ վայրէջքի պատճառով տուժածների թիվը հասել է 16-ի:
Օդապարիկի զամբյուղում այդ պահին 24 մարդ է գտնվել, որոնց թվում օտարերկրյա զբոսաշրջիկներ են եղել:

Ինչպես հաղորդում են տեղի իշխանությունները՝ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում: Հաղորդվում է, որ տուժածները տեղափոխվել են հիվանդանոց՝ ողնաշարի վնասվածքներով և կոտրվածքներով:
Միջադեպը տեղի է ունեցել Սիդնեյից հյուսիս՝ Հանթեր Վելլի (Որսորդական արահետ) շրջանում, որտեղ տեղի է ունենում օդապարիկների ամենամյա փառատոնը:








































