Մի քանի անգամ Ժիրայր Սեֆիլյանը դիմել է Հայաստանի և Արցախի Հանրապետությունների կառավարություններին՝ քաղաքացիություն ստանալու խնդրանքով, սակայն նրան մերժել են՝ առանց որևէ հիմքի։
Հայազն երիտասարդների միությունը, որը զբաղվում է հայ հերոսների փառաբանմամբ, որոշել է օգնել Ժիրայր Սեֆիլյանին քաղաքացիություն ստանալու հարցում։ Հայազն երիտասարդների միաբանությունը կազմակերպել է ակցիա՝ նվիրված Սեֆիլյանի 44-ամյակին, որը լրանում է հուլիսի 10-ին։ Արդեն հինգ օր առաջ սկսված ստորագրահավաքը, որն այսօր անցկացվում է Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դիմացի այգում, ավարտվելու է հուլիսի 10-ին, և ստորագրությունների ցանկը կազմակերպությունը տանելու է նախագահի նստավայր։ Այս մասին տեղեկացնում է Հայազն երիտասարդների միության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը։